«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

28 մար 2019 16:02

Ինչու են նպաստները ուշանում.առաջացած տեխնիկական խնդիրներն արդեն լուծվում են

Ինչու են նպաստները ուշանում.առաջացած տեխնիկական խնդիրներն արդեն լուծվում ենՀայաստանի Հանրապետությունում գործող 55 սոցիալական աջակցություն տրամադրող տարածքային բաժիններից շատերում, այդ թվում` Երևանի բաժիններում, ընտանեկան նպաստների համար ֆինանսական հատկացումն արդեն արվել է, վճարումները կմեկնարկեն վաղը: Մյուս բոլոր շահառուները ընտանեկան նպաստը կստանան հաջորդ շաբաթվա ընթացքում:
Նպաստների հատկացման ժամանակացույցում տեղ գտած ուշացումները պայմանավորված են, հիմնականում, տեխնիկական խնդիրներով: Բանն այն է, որ ֆինանսական մի շարք գործարքներ, այդ թվում` նպաստների վճարումը կատարվում է Client treasury համակարգի միջոցով: Այսուհետ այս համակարգով ֆինանսական գործարք կատարելու համար պարտադիր է նույնականացման քարտի և էլեկտրոնային ստորագրության առկայությունը: Նույնականացման քարտը տրամադրվում է 21 օրվա ընթացքում. որոշ դեպքերում պատասխանատուները չունեն նույնականացման քարտ, որոշ դեպքերում էլ՝ հապաղում կա էլեկտրոնային ստորագրության ակտիվացման հարցում:
Մինչև 2019թ. մարտի 25-ը համակարգն աշխատել է նախկին գործիքակազմով: Դրանից հետո այն դադարել է գործել, և անհրաժեշտություն է առաջացել գործարկել էլեկտրոնային ստորագրությունը:
Առաջացած տեխնիկական խնդիրներն արդեն լուծվում են: Մյուս շաբաթվա ընթացքում խնդիրը կարգավորված կլինի ՀՀ ողջ տարածքում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայցում է իր բոլոր շահառուների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր