Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

29 մար 2019 17:34

«Եհովայի վկաները» դատի են տվել Ադրբեջանի իշխանություններին

«Եհովայի վկաները» դատի են տվել Ադրբեջանի իշխանություններինՄԻԵԴ-ը դիտարկում է Ադրբեջանի դեմ հերթական հայցը։ Այս անգամ խոսքը իշխանությունների դեմ «Եհովայի վկաներ» կազմակերպության ներկայացուցիչների գործի մասին է, տեղեկացնում է АР-ը։
Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, գործն անվանվում է «Թեյմուր Վելիեւն ու մյուսներն ընդդեմ Ադրբեջանի», հայտարարությունը թվագրված է 2011 թվականի հուլիսի 11-ով։ ՄԻԵԴ պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությունում նշվում է, որ որպես հայցվոր հանդես են գալիս Ադրբեջանի քաղաքացներ, որոնք «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամներ են. Թեյմուր Վելիեւ (1955թ. ծնվ., Բաքվի բնակիչ), Եղյանա Գյահրյամանովա (1959թ. ծնվ., Գյանջայի բնակիչ), Սալադդին Մամեդով (1961թ. ծնվ., Գյանջայի բնակիչ) եւ Ռյաշադ Նիֆթալիեւ (1987թ. ծնվ., Գյանջայի բնակիչ)։

Հայցադիմումում նշվում է, որ 2010 թվականի դեկտեմբերի 18-ին հայցատուները կալանվել են ոստիկանական շուրջկալի ժամանակ, «Եհովայի վկաներ» կրոնական ժողովում, որը տեղի էր ունենում Գյահրյամանովայի տանը Գյանջա քաղաքում։ Ոստիկանական բաժանմունքում մոտ յոթ ժամ մնալուց հետո նրանք տարվել են շրջանային դատարան, նույն օրը դատարանը նրանց մեղավոր է ճանաչել կրոնական հավաքներ իրականացնելու եւ կազմակերպության օրենսդրական կանոնները խախտելու համար։ Դատարանը նրանց տուգանքներ է նշանակել։ Հայցատուները բողոքարկել են դատավճիռները վճռաբեկ ատյանում, որը մերժել է բողոքը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր