Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

30 մար 2019 11:15

Ի՞նչ եղան «Սաշիկի 50 տոկոսները». Փնտրվում են «փայատերեր». «Փաստ»

Ի՞նչ եղան «Սաշիկի 50 տոկոսները». Փնտրվում են «փայատերեր». «Փաստ»«Փաստ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ իշխանությունները հետեւողականորեն փնտրում են «50 տոկոսանոց» փայատերերին: Վարչապետ Փաշինյանը եւ ուժայինների ղեկավարները խոստացել են, որ սաստկանալու են բացահայտումները, եւ հասարակությունը սպասում է նոր բացահայտումների շղթայի:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները փորձում են «գտնել» բիզնեսմենների, որոնք տեղեկատվություն կտան եւ կխոստովանեն, որ Սաշիկն (Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը) իրենց բիզնեսում 50 տոկոս «փայ» է ունեցել: Հասկանալի է, որ 10-15 տարի անընդհատ ընդդիմություն եղած ժամանակ հենց իրենք են ձեւավորել «Սաշիկի պատմությունը», իսկ այսօր հանրային պահանջ կա ցույց տալ, թե, ի վերջո, ի՞նչ եղան «Սաշիկի 50 տոկոսները»:

Չի բացառվում, որ առաջիկայում «հաջողվի» գտնել այդպիսի մի քանի գործարարների, քանզի, ըստ տեղեկությունների, փնտրտուքներում իրավապահները չափազանց հետեւողական են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր