Իրանը փակել է օդային տարածքը, Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով          Որևէ հաշվառվում չի փոփոխվում մինչև դրա վերաբերյալ գրավոր դիմում չի լինում՝ կամ հաշվառվողի, կամ սեփականատիրոջ կողմից       Միջին թոշակը, որը կազմում է մոտ 50 հազար դրամ, նույնիսկ մի փոքր բարձրանալու դեպքում չի հավասարվի նվազագույն կենսապահովման զամբյուղին    

30 մար 2019 17:15

Ահաբեկչական սպառնալիքի բացահայտման ու կանխարգելման տեսանկյունից Հայաստանում իրադրությունը լիովին վերահսկվում է. ԱԱԾ

Ահաբեկչության դեմ պայքարը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գործունեության գերակա ուղղություններից: Այս ոլորտում ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների շուրջօրյա ռեժիմով աշխատանքը նպատակաուղղված է ցանկացած ահաբեկչական բնույթի սպառնալիքի ներուժ ունեցող երևույթների ժամանակին բացահայտմանն ու կանխարգելմանը: Այս առումով իրադրությունը Հայաստանի Հանրապետությունում լիովին վերահսկվում է:

Անդրադառնալով օրերս Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Ծայրահեղականության հակազդման գլխավոր վարչության պետ Օլեգ Իլյինիխի այն հայտարարությանը, թե ««Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հետաքրքրությունները տեղափոխվել են ԱՊՀ երկրներ, մասնավորապես՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Հայաստանի տարածք»:

«Մշտական հիմունքներով իրականացվում է այլ տարածաշրջաններում միջազգային ահաբեկչական կառույցների գործունեության մանրակրկիտ վերլուծություն և ՀՀ անվտանգության դեմ որևէ նախանշանային երևույթի բացահայտման պարագայում դրանք անմիջապես կկանխվեն՝ նաև գործընկեր հատուկ ծառայությունների հետ սերտ համագործակցությամբ:

Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ՀՀ ԱԱԾ-ն ակտիվորեն համագործակցում է բազմաթիվ երկրների գործընկեր հատուկ ծառայությունների հետ՝ այդ թվում ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ձևաչափով»,- ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր