Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

01 ապր 2019 17:12

Անկարայում, խոշոր քաղաքներում պարտություն կրած Էրդողանի համար մեծ հարված է.Միջազգային մամուլ

Անկարայում, խոշոր քաղաքներում պարտություն կրած Էրդողանի համար մեծ հարված է.Միջազգային մամուլՄիջազգային մամուլը անդրադարձել է երեկ` մարտի 31-ին, Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններում Էրդողանի տարած հաղթանակին և խոշոր քաղաքներում պարտությանը:
Ֆրանսիայում հրատարկվող Le Monde պարբերականը նշում է, որ Անկարայում պարտությունը և Ստամբուլում արդեն նշմարվող պարտությունը Թուրքիայի նախագահ Էրդողանի համար մեծ հարված է. հաղորդում է artigercek.com կայքը:
Ըստ բրիտանական Guardian-ի` այս ընտրությունները Էրդողանի 16-ամյա իշխանության համար վերածվել են հանրաքվեի և ցույց տվել, որ ժողովրդի աջակցությունը նվազում է: «Արդյունքները նշմարում են 2002 թվականին ԱԶԿ իշխանության գալուց ի վեր առաջին լուրջ պարտությունը: Ընդդիմության հույսերը` իր կողմը գրավել գործազրկությունից և ճգնաժամից դժգոհ ընտրողներին, արդարացան»:
Financial Times պարբերականը գրում է, որ իշխանությունը կարող է հանգիստ լինել, քանի որ նրանց դաշինքը հավաքել է 50 տոկոսից ավելի ձայն, սակայն քաղաքներում պարտվելը նշանակում է կորցնել շահավետ գործարքներ կատարելու և քաղաքների աջակցությունը ստանալու հնարավորությունը:
Գերմանական Stuttgarter Nachrichten թերթը նշում է, «որ հաղթանակին սովոր Էրդողանի կուսակցությունը մինչ օրս գոյակցում էր Թուրքիայում աճող բարօրության հետ: Սակայն կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններին գործազրկությունից, ճգնաժամից, լիրայի արժեզրկումից դժգոհ ընտրողները նախընտրեցին տանը մնալ կամ քվեարկել հակառակորդ կուսակցության օգտին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր