Այս քարտեզում կարմիրով նշված են ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքները, որոնք 2021թ․ հետո տարբեր ժամանակներում գրավվել են Ադրբեջանի կողմից          Ինչու է մեկնում Ռուսաստան․ «Հրապարակ»       Ամեն ինչ անում է, որ ոչ մի պաշտոնյա «չպլստա». «Փաստ»    

05 ապր 2019 13:21

Տեսանյութ. Հրմշտոց սկսվեց.Չեղավ ժողովուրդ, կարո՞ղ ա էստեղ քուչի կռիվ էլ սկսի, այ քեզ բան

Տեսանյութ. Հրմշտոց սկսվեց.Չեղավ ժողովուրդ, կարո՞ղ ա էստեղ քուչի կռիվ էլ սկսի, այ քեզ բանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Գյումրիում է: ՀՀ երկրորդ քաղաքում վարչապետին ընդունեցին մեծ խանդավառությամբ: Քաղաքացիները նաև ցանկանում էին Փաշինյանին ներկայացնել իրենց խնդիրները: Մարդկանց թիվն այնքան մեծ էր, որ մի պահ հրմշտոց սկսվեց նրանց և վարչապետի անվտանգության աշխատակիցների միջև:
Ապա վարչապետը սկսեց շրջել քաղաքում  և ծանոթանալ իրավիճակին: Կառավարության ղեկավարին հատկապես դուր չեկավ այն, որ դպրոցներից մեկի դիմացի մայթը քանդվել է և անանցանելի դարձել քաղաքացիների համար: Նրա խոսքերով, մինչև նորը սարքելու համար քանդելը, պետք է նախ մտածել, թե ինչպես են մարդիկ անցնելու այդ հատվածով:
Վարչապետի խոսքի ժամանակ թիկունքում տարբեր քաղաքացիներ սկսեցին զուգահեռ ինչ-որ բաներ ասել, ինչը դուր չեկավ Փաշինյանին, ով հանդարտվելու կոչ արեց: Սակայն, երբ կոչը մնաց օդում կախված, վարչապետը զայրացավ. «Է՜ դե չեղավ ժողովուրդ: Հիմա կարո՞ղ ա էստեղ քուչի կռիվ էլ սկսի: Մի հատ հանգստացեք, այ քեզ բան: Մի հատ էլ իմ ներկայությամբ կռիվ եք անելո՞ւ»:
Փաշինյանը նշեց, որ ամբողջ աշխարհում էլ մայթեր քանդվում ու սարքվում են, սակայն դրա համար մշակույթ է պետք:
Վարչապետին ուղեկցում են նաև Գյումրու քաղաքապետն ու Շիրակի մարզպետը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր