Իրանում տեղի ունեցած ջրհեղեղն ավելի քան 70 մարդու կյանք է խլել. լրատվամիջոցներ
Իրանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի: Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»-ն` իրանական լրատվամիջոցներին հղումով:
Ավելի վաղ նշվել էր, որ տարերային աղետը խլել է 62 մարդու կյանք:
Իրանի դատաբժշկական փորձաքննության կազմակերպության ղեկավար Ահմադ Շոջաին էլ իրանական Fars գործակալությանը հայտնել է, որ ջրհեղեղի զոհերի թիվը 67 է:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Իրանում նշվող Ամանորից օրեր անց տեղի է ունեցել ջրհեղեղ, որը մեծ վնասներ է հասցրել տասնյակ հազարավոր մարդկանց: Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, տուժել է շուրջ 1900 գյուղ և քաղաք:
Տեղումների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով Իրանում քանդվել են մի շարք ճանապարհներ, վնասվել են ենթակառուցվածքներ ու տներ, կաթվածահար է եղել տրանսպորտային երթևեկությունը: