Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

05 ապր 2019 21:24

Ինձ համար բարդ է ընկալել կնոջ կատարյալ երջանկությունը, երբ այն առանձնացվում է տղամարդու երջանկությունից

Ինձ համար բարդ է ընկալել կնոջ կատարյալ երջանկությունը, երբ այն առանձնացվում է տղամարդու երջանկությունիցԿանանց մեկ ամսյա տոների շրջանակում Hayacq.com-ի հարցազրույցը ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանի հետ:
 
-Ըստ Ձեզ, Հայաստանում այսօր կանայք որքանո՞վ են ներգրավված հասարակական-քաղաքական գործընթացներում: 
-Եթե համեմատենք մի քանի տարի առաջ կանանց ներգրավվածության հետ, ապա այսօր անհամեմատելի է: Գտնում եմ, որ կանայք այսօր ունեն իրենց ուրույն և կարևոր դերը, թե՛ հասարակական, թե՛ քաղաքական գործընթացներում: Քաղ հասարակությունը ապացուցեց վերջին տարիներին, որ կարևորում է կանանց ներգրավվածությունը կարևորագույն հարցերում հանդես գալուն տղամարդկանց հետ միասին, ինչն էլ նաև պատճառ դարձավ քաղաքական պրոցեսներում կանանց ներգրավվածության ծավալների մեծացման:
 
-ԱԺ-ում կին պատգամավորները 132 –ից ընդամենը 32-ն են: Գոհացուցի՞չ է: 
-Այսօր այո գտնում եմ, որ բավարար է: 6_րդ գումարման ԱԺ -ում կանայք  ավելի քիչ էին և այս պահին համարում եմ բավարար, քանի որ հասարակությունն էլ պետք է սովորի, որ կինը կարող է լինել քաղաքականության մեջ՝ իր կարևոր դերով ու գործունեությամբ և հավասարակշռություն ստեղծի քաղաքական և կառավարման ոլորտում:
 
-Կին պատգամավորն ի տարբերություն տղամարդու ի՞նչ խոչընդոտների կարող է հանդիպել:
-Գիտեք այսօր խոչնդոտներ չկան: Եթե անկեղծ, քանի որ բավականին մենք ընդունվեցինք և հետ հեղափոխական վերաբերմունքը մարդկանց մեծ փոփոխություն բերեց, թե՛ վերաբերմունքի, և թե՛ արժեքների առումով:  Այսօր եթե կա խնդիր, ապա այն ոչ թե պայմանավորվում է սեռով այլ տեսակով, սուբյեկտով և առանձնահատկությամբ:
 
-Իսկ որո՞նք են առավելությունները:
-Առավելությունը շատ չէ, որն էլ նորմա է: Միջազգային հարաբերությունները առավել դրական է դասավորվում կանանց  ներգրավվածության առումով: Աշխարհը կարևորել է կնոջ ներգրավվածությունը և դրական է գնահատում նաև, երբ մեր պատվիրակություննել է լինում կանանց ներգրավմամբ: Ես կարող եմ ասել նաև, որ ՀՀ-ում բնակիչներն են առավել մեղմ և հանդուրժող  մեր նկատմամբ: Եթե տղամարդկանց դեպքում շատ ավելի չոր են ու կոնֆլիկտային, ապա կանանց դեպքում առավել առաջարկող և կառուցողական են:
 
-Կա նման կարծրատիպ, որ քաղաքականությունում տղամարդիկ առավել հաջողակ են:
-Իհարկե կա այդ կարծրատիպը և բնական է, որ պետք է լիներ, քանի որ տղամարդիկ են եղել հիմնական ներկայացված և հաջողությունը և ձախողումը հենց իրենց անձի հետ էլ պայմանավորվում է: Այսօր մենք ունենք խնդիր այդ կարծրատիպը կոտրելու: Քանի որ հաջողության կարող է հասնել նաև կինը, եթե ցանկանա և ձգտի:
 
-Արդյո՞ք կնոջ համար դժվար չէ համատեղել ընտանիքը, կենցաղը և քաղաքականությամբ զբաղվելը:
-Միանշանակ դժվար է և տարօրինակ հետաքրիր, քանզի կինը այդ ժամանակ առավել է բացահայտվում ու ցույց տալիս, որ ցանկության դեպքում ինքը ամենակարող կարող է լինել, թե՛ լավ կին, թե՛ լավ մայր, թե՛ լավ տնտեսուհի և թե՛ լավ գործիչ: Որքան դժվար է պայքարը, այնքան արժեքավոր է դառնում հաղթանակը:
 
-Եթե համեմատելու լինենք 20 և 21-րդ դարի կին քաղաքական գործիչներին:
-Եթե համեմատենք, ապա կասեմ  որ կանայք 20-րդ դարում ավելի քիչ էին քաղաքականության մեջ, ի տարբերություն 21-ի, բայց այդ քիչը ահռելի կարողություն էր և որակ: Ես ամեն անգամ երբ նայում եմ իրենց անցած ճանապարհը՝ հասկանում եմ, թե որքան սովորելու բան ունենք: Շատ հետաքրքիր են եղել իրենք՝ հասցրել են ամեն տեղ լինել առավելագույնը: Միգուցե ժամանակը շատ պահանջ չի ներկայացրել, քան հիմա է, բայց այսօր ինձ համար բարդ է  հասցնել ամեն ինչ, թերևս ձգտում եմ անել առավելագույնը:
 
-Ի՞նչ է երջանկությունը կնոջ համար:
-Ինչ է երջանկությունը  կնոջ համար, թե առհասարակ մարդու համար: Կարծում եմ ինքնաբավ լինելը և այն կարողությունների ձևավորումը, որոնք կօգնեն կնոջը դառնալ ստեղծարար, ներդաշնակություն ստեղծող և տարածող: Ինձ համար բարդ է ընկալել կնոջ կատարյալ երջանկությունը, երբ առանձնացվում է տղամարդու երջանկությունից, ուստի այս տեսանկյունից ելնելով, առավել քան միասնության և փոխլրացման ու հարմոնիայի մեջ եմ տեսնում երջանկությունը:
 
-Ի՞նչ պետք է անի տղամարդը կողքին երջանիկ կին ունենալու համար:
-Թե՛ կինը, թե՛ տղամարդը պետք է սիրեն և գնահատեն իրենց կողքին հայտնված մարդուն: Սիրեն նվիրումով և ազնվորեն գնահատեն տեսակը և առանձնահատկությունը, պահպանեն հարգանքը և բազմակարծությունը: Երևի ինձ համար հեշտ է կարծիք հայտնելը, բայց այդպիսին եմ պատկերացնում ամուր ընտանիքը:
 
-Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ կին ու հաջողակ քաղաքական գործիչ:
-Ինձ համարում եմ երջանիկ մարդ, քանզի կարևորում և գնահատում եմ այն արժեքներն, որոնք ունեմ և կրում եմ որպես հայ մարդ: Երջանիկ կնոջ եզրույթը մի քիչ այլ է իմ մտածողության մեջ, քանզի ըստ իս,  կինը իր երջանկության ամբողջականությունը գտնում է իր ընտանիքում՝ ամուսնու և երեխաների հետ միասին: Այսօր ես ինձ համարում եմ երջանիկ մարդ, ով ունի առաքելություն և ապրում է իր առաքելությունը իրացնելով:
 
-Ձեր մաղթանքը կանանց տոների առթիվ:
-Աշխարհի բոլոր կանանց մաղթում եմ լինեն կանացի, նազանի: Ցանկանում եմ, որ լինեն երջանիկ ու սիրված, լավ մայր ու գնահատված կին: Լինեն ինքնաբավ ու հոգատար, թե՛ իրենց անձի, թե՛ իրենց  շարջապատի համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր