Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

08 ապր 2019 14:25

Սեքսից հետո գրկախառնումները կարեւոր դեր ունեն

Սեքսից հետո գրկախառնումները կարեւոր դեր ունենՍեքսից հետո գրկախառնումները կարեւոր դեր ունեն փոխհարաբերությունների հետագա զարգացման հարցում: Այդ մասին պատմել է հոգեբան Ջասթին Լեմիլերը (Justin Lehmiller) Mirror-ին տված հարցազրույցում:
Ինչպես նշել է փորձագետը, գրկախառնումներն օգնում են հասնել զուգընկերոջ հետ հուզական մտերմության անհրաժեշտ մակարդակի, ընդ որում՝ առավել արդյունավետ է «գդալի» դիրքը: Հոգեբանը նշում է՝ որքան երկար են սեքսից հետո զուգընկերները պառկում այդ դիրքում, այնքան ավելի երջանիկ են նրանք զգում:
Լեմիների անցկացրած հետազոտության շրջանակներում, որը հրապարակվել էր Archives of Sexual Behaviour-ում, հարցվել էր 138 տղամարդ եւ 197 կին: Նրանք պետք է պատմեին՝ բավարարված են արդյոք նախաբանով, սեռական ակտով եւ սեքսից հետո քնքշանքներով, ինչպես նաեւ գնահատել սեռական կյանքից եւ հարաբերություններից բավարարվածությունը:

Պարզվել էր, որ սեքսից եւ հարաբերություններից բավարարվածության զգացումն ուղիղ կապ ունի ինտիմ հարաբերություններից հետո քնքշանքներին տրամադրված ժամանակի տեւողության հետ: Որքան երկարատեւ էին քնքշանքները, այնքան ավելի երջանիկ էր մարդը: Ընդ որում՝ հենց «գդալի» դիրքի դեպքում են գրանցվել առավել նշանակալի արդյունքները:
Մի կողմից, հնարավոր է, կապվածության զգացումը պայմանավորված է նրանով, որ հարաբերություններում երջանիկ զույգերը միասին են քնում: Սակայն հոգեբանը հակված է համարել, որ դրական հույզերի պատճառը սեռական ակտից հետո քնքշանքներն են, որոնք նպաստում են զուգընկերների հուզական մտերմությանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր