Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

08 ապր 2019 14:40

Գործարար չեմ, սեփականատեր եմ.Ես դուխով գործարար չեմ. Գագիկ Ծառուկյան

Գործարար չեմ, սեփականատեր եմ.Ես դուխով գործարար չեմ. Գագիկ ԾառուկյանՕրենքի առաջ բոլորը հավասար են, իրավապահ մարմինները դա պետք է ապացուցեն: Սակայն այդ ընթացքում պետք չէ դադարեցնել արտահանումը, որովհետև դա մեծ վնաս կտա: Եթե մարդը մեղավոր է, պետք է պատասխան տա, սակայն առանց ապացուցելու իրավունք չունեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Սպայկա ընկերությայն շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, որ տնտեսական հեղափոխության գործում լուրջ անելիք ունեն դուխով գործարարները, Ծառուկյանն ասաց, որ ինքն իրեն դուխով գործարար չի համարում, ինքը գործարար չէ, սեփականատեր է:
Ծառուկյանը խոսեց նաև իր խմբակցության պատգամավոր, իր անվտանգության նախկին պետ Էդուարդ Բաբայանի դատավճռի մասին՝ հայտարարելով, որ վերջինս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, բողոքարկել է դատավճիռը ու վայր չի դնելու մանդատը:
Որպես Ծառուկյան, որպես ԲՀԿ ղեկավար, որպես հայ ընտանիքի հայր՝ ադաթով, ավանդույթով, դաստիարակությամբ, հավատքով, եկեղեցիով, դա մեզ համար աընդունելի է: Դա արատ է, դա պետք է թաքուն պահել, երբեք հնարավորություն ու թույլ չենք տալու դրան տարածվել կամ օրինական ուժ ստանալ:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Ազգային ժողովում տրանսգենդերի հայտնի ելույթի մասին:
Ծառուկյանի խոսքերով, դա հայի համար անընդունելի է:
Ինչ վերաբերում է վերոնշյալ համայնքի ներկայացուցիչների իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությանը, Ծառուկյանը նշեց, որ կարող են դիմել իրավապահներին, եթե իրավունքները խախտվում է, սակայն նոր օրենք ընդունելը բացառվում է:
«Մենք Նաիրա Զոհրաբյանի կողքին ենք: Որպես Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ՝ նա իրեն ճիշտ է պահել, թույլ է տվել ելույթ ունենալ, չնայած այն օրակարգում չի եղել: Եթե իրեն այլ կերպ պահեր, մեր կողքին չեր լինի»,-ասաց Ծառուկյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր