Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

09 ապր 2019 16:15

Բնակարան, դրամական միջոցներ Ալիևի կողմից՝ Ադրբեջանի 10 միլիոներորդ բնակչի ծնողներին

Բնակարան, դրամական միջոցներ Ալիևի կողմից՝ Ադրբեջանի 10 միլիոներորդ բնակչի ծնողներինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի ուղեկցությամբ այցելել է Հանրապետական ծննդատուն, որտեղ օրերս ծնվել էր երկրի 10 միլիոներորդ բնակիչը՝ Մեհրիբան Հասանովան: Այս մասին հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:

Հանդիպելով նորածնի ծնողների՝ Նիգյար Օջաղովայի և Ռաուֆ Հասանովի հետ՝ նախագահն ու առաջին տիկինը Ադրբեջանի 10 միլիոներորդ բնակչի ընտանիքին բնակարան են նվիրել: Ալիևն անձամբ է երեխայի հորը հանձնել համապատասխան փաստաթուղթը:

Այցի ժամանակ Ադրբեջանի ղեկավարն այլ նվերներ է հանձնել, ինչպես նաև նշել, որ երեխայի հաշվին դրակաման միջոցներ են փոխանցվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր