Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

09 ապր 2019 19:00

Վեր կենալու համար ինձ 6 մարդու օգնություն է պետք.Տղամարդը բժիշկներին աղաչում է անդամատել իր 150 կգ կշռող ոտքը

Վեր կենալու համար ինձ 6 մարդու օգնություն է պետք.Տղամարդը բժիշկներին աղաչում է անդամատել իր 150 կգ կշռող ոտքըԱնկողնուն գամված 40-ամյա պակիստանցի Մուհամմեդ Մուշտակը բժիշկներին աղաչում է իրեն ազատել տանջանքներից եւ անդամատել իր 150 կգ կշռող ոտքը:
The Daily Mail-ը հաղորդում է, որ Մուշտակը տառապում է մակաբուծային ինֆեկցիայից, որը առաջացել է փղային հիվանդությունից:
Ոտքը հսկայական չափերի է հասել ընդամնեը երկու տարվա ընթացքում, ինչի պատճառով տղամարդը ստիպված է եղել թողնել աշխատանքը: Տեղացի բժիշկները հրաժարվել են բուժել տղամարդուն՝ ասելով, որ վիրահատությունը կարող է մահացու լինել:

Այժմ Մուշտակը դիմում է կառավարությանը այն հույսով, որ իր համար այլ բժիշկ կգտնեն եւ կվճարեն  բուժման համար: Տղամարդը պատրաստ է ամեն ինչի՝ անգամ ոտքի անդամատմանը՝ միայն թե վերադառնա նորմալ կյանքին:
«Ես օրվա ընթաքցում դուրս չեմ գալիս սենյակիցս: Վեր կենալու համար ինձ 6 մարդու օգնություն է պետք», - պատմում է նա:
Անշարժ կենսակերպը ճարպակալման է հանգեցրել եւ այժմ Մուշտակը 298 կգ է կշռում:
Դժվար  է հավատալ, բայց տղամարդու դժբախտությունները սկսվել են ընդամենը երկու տարի առաջ ոտքի փոքր կոշտացումից: 3 ամիս շարունակ նա անտեսել է առողջական խնդիրները, որից հետո ուռուցքը սկսել է արագ աճել եւ 10 անգամ մեծացել է:
Մասնագետի խորհրդատվությունը ստանալու համար Մուշտակը ստիպված է եղել սեփական քաղաքից 80 կմ հեռավորություն անցնել: Սակայն բժիշկները նշել են, որ վիրահատությունը կարող է մահացու ելք ունենալ, քանի որ ինֆեկցիան տարածվել է անոթներում եւ կարող է ուժեղ արյունահոսություն առաջացնել:
Դրանից հետո տղամարդն ուժեղ դեպրեսիայի մեջ  է ընկել եւ այժմ նրա միակ հույսը պետության օգնությունն է: Մուշտակի մտերիմները լսել են, որ Կարաչիում Քաղաքացիական հիվանդանոցից պրոֆեսոր Նաուշադեն նման պացիենտներին բուժելու փորձ ունի, սակայն  նրանք անգամ կոսուլտացիայի համար գումար չունեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր