Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել          Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար       Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին    

10 ապր 2019 18:41

Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է.նա առանց մոր համաձայնության որդուն տարել է Գերմանիա

Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է.նա առանց մոր համաձայնության որդուն տարել ԳերմանիաՀայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է։ Այս մասին հայտնում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգը՝ ներկայացնելով դատական վճիռը, ըստ որի գործը քննվել է 2018 թվականի դեկտեմբերի 19-ին դատարանում՝ դռնբաց դատական նիստում։ Արթուր Աբրահամի (անձնագրով Ավետիք Աբրահամյան) կինը՝ Մերի Աբրահամյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Ավետիք Աբրահամյանի` ամուսնալուծության, 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի բնակության վայրը՝ համաձայն նոտարական կարգով 12.01.2018թ. վավերացված համաձայնության, մոր բնակության վայրը սահմանելու, 06.10.2017թ. նոտարական կարգով վավերացված երեխային պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի և այդ միջոցների չափի մասին համաձայնությունը հաստատելու պահանջների մասին:
 
Հայցվորը՝ Մերին, և նրա ներկայացուցիչը ներկայացել են դատական նիստին: Վերջինս դատարանին հայտնեց, որ իր վստահորդի և պատասխանողի ամուսնությունն օրինական կարգով գրանցվել է 15.09.2015թ-ին ՀՀ ԱՆ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն ՔԿԱԳ տարածքային բաժնում, ու նրանց տրվել է ԱԲ № 202338 ամուսնության վկայականը: Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են մեկ երեխա` 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանին:
 
Ընտանեկան անախորժությունների պատճառով կողմերը դադարեցրել են ամուսնական հարաբերությունները և համատեղ տնտեսություն չեն վարում:
Հերթական վիճաբանությունից հետո իր վստահորդը երեխայի հետ հեռացել է պատասխանողից:
Սկզբնապես երեխան բնակվել է իր վստահորդի հետ, իսկ պատասխանողը պարբերաբար տեսակցել է նրան:
 
13.02.2018թ. երեխայի հետ հերթական տեսակցությունից հետո պատասխանողը երեխային մորը չի վերադարձրել և առանց մոր համաձայնության երեխայի հետ մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
 
Մերիի հայցը բավարարվել է մասնակի։ Մերի Տիգրանի Աբրահամյանի /Աթաբեկյանի/ և Ավետիք Գրիգորի Աբրահամյանի միջև ՀՀ ԱՆ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն ՔԿԱԳ տարածքային բաժնում 15.09.2015թ-ին գրանցված հա. 300 ամուսնությունը լուծել:
 
Մերի Տիգրանի Աբրահամյանի հայցն ընդդեմ Ավետիք Գրիգորի Աբրահամյանի` 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի բնակության վայրը՝ համաձայն նոտարական կարգով վավերացված 12.01.2018թ. համաձայնության, իր բնակության վայրը սահմանելու, նոտարական կարգով վավերացված երեխային պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի և այդ միջոցների չափի մասին 06.10.2017թ. հաշտության համաձայնությունը /ալիմենտ վճարելու մասին/ հաստատելու պահանջների մասին, մերժել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր