Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

11 ապր 2019 15:17

Խաղաղություն, ոչ թե պատերազմ.Փաշինյանը՝ Դավիթ Տոնոյանի հայտարարության մասին ադրբեջանցի լրագրողի հարցին

Խաղաղության, ոչ թե պատերազմ.Փաշինյանը՝ Դավիթ Տոնոյանի հայտարարության մասին ադրբեջանցի լրագրողի հարցինՓաշինյան-Յագլանդ ճեպազրույցում առաջին հարցը ադրբեջանցի լրագրողը հնչեցրեց, Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի` «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»  հայտարարության վերաբերյալ: Ադրբեջանցի լրագրողն ասաց՝ դա հակասում է վարչապետ Փաշինյանի հայտարարություններին:

Փաշինյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե հակասություն կա, իրավիճակի մեկնաբանության հարց է: Մեր միակ նպատակն է` դադարեցնել ուժի կիրառման սպառնալիքները, սպառնալիքներով  խոսքը՝ Հայաստանի ու Ադրբեջանի, ԼՂ և Ադրբեջանի միջև: Մեր նպատակն է՝ մեր հասարակություններին նախապատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի: Մենք հույս ունենք, որ մեր գործընկերներն Ադրբեջանում կհասցեագրեն մեր այս կոչը, և երբ դա անեն, մենք կունենանք լրիվ տարբեր իրավիճակ»:
Եվրախորհրդի ներկաայացուցիչների` գորշ գոտիներ այցելելու դիտարկմանը Եխ գլխավոր քարտուղարը պատասխանեց, թե  մոնիտորինգի համար հանձնաժողովի ներկայացուցիչներն էլ, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն էլ  պետք է հնարավորություն ունենան այցելելու գորշ գոտիներ, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է:

Հայաստանի նոր կառավարությունից սպասելիքների մասին խոսելով՝  Յագլանդն անդրադարձավ տարբեր ոլորտներում Հայաստանի նոր կառավարության օրակարգում ներառված բարեփոխումներին:
Փաշինյանն արձագանքեց. «Ավելացնելու բան չունեմ»:
Յագլանդն էլ այստեղ կատակեց` «Փաստորեն ես խոսեցի՝ որպես Հայաստանի կառավարության խոսնակ»:
Մինչ հարցերին պատասխանելը  Թյորբորն Յագլանդն ասաց՝ Հայաստանը եվրոպական երկիր է՝ արմատներով եվրոպական պատմության ու արժեքների մեջ: ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծեց, թե Հայաստանն անցել է ժողովրդավարական անցման ճանապարհը, և ողջունելի է բաերփոխումների ընթացքը: Ավելացրեց՝ հաստատվել է «Եվրոպայի խորհուրդ-Հայաստան 2019-2022թթ.» գործողությունների ծրագիրը:
Նիկոլ Փաշինյանն ասաց`  հեղափոխության ուղին Հայաստանի` եվրոպական երկիր լինելու ապացույցներից էր, և կարևոր էր, որ Հայաստանի ժողովրդավարական հեղափոխությունն ամբողջովին տեղական գաղափար ու քաղաքական գործընթաց էր, ոչ մի արտաքին ուժ ներգրավված չի եղել մեր քաղաքական գործընթացներում:
Փաշինյանը հաստատեց`  ճիշտ է, որ ժողովրդավարությունն ամբողջապես գալիս է մեր ժողովրդի ցանկություններից: Նա հույս  հայտնեց, որ Եվրոպայի խորհուրդն իր փորձագիտական կարողություններով կշարունակի աջակցությունը Հայաստանում բարեփոխումների ընթացքին:
Ճեպազրույցի ավարտին  Փաշինյանը Յագլանդին հանձնեց Հայաստանում Եվրոպայի հրապարակի անվանակոչման որոշման փաստաթուղթը:
Սիրանույշ Մուրադյան
Ստրասբուրգ-Երևան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր