Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

15 ապր 2019 10:15

Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան

Ապրիլի 16-20-ին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, որը ամենաակտիվը կլինի ապրիլի 17-ին։ Ապրիլի 16-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 20-ը հանարապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, իսկ ապրիլի 17-ին տեղումները կլինեն ինտենսիվ, կուղեկցվեն ամպրոպներով և քամու ուժգնացմամբ 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 16-17-ին ցերեկը կնվազի 10-12 աստիճանով, ապրիլի 20-ին ևս 3-4 աստիճանով։ Գյուղատնտեսներին տեղեկացնում ենք, որ առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում։

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր