Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

15 ապր 2019 16:45

Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ. վարչապետը՝ մաքսատան աշխատակցի ազատման մասին

Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ. վարչապետը՝ մաքսատան աշխատակցի ազատման մասինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Նորագավիթի մաքսատան աշխատակցի աշխատանքից ազատման հարցին: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը բաց նամակ էր գրել Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ խախտվել է մարդու աշխատանքային իրավունքը: Այս մասին լրագրողների հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.
«Գիտեք, եթե այդպես շարունակվի, հաջորդ բաց նամակը կլինի այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք, որովհետև Սահմանադրության համաձայն՝ վարչապետ ընտրելուց մեկ տարի հետո վարչապետը պաշտոնանկության ենթակա չէր»:
Վարչապետը նշեց, որ ընդհանրապես չի հասկանում՝ այդ միջադեպի հետ կապված իրեն ինչում են մեղադրում և ինչու. «Ես չէի պլանավորել, որ հատուկ պետք է մտնեի էդ սենյակ: Իմիջիայլոց, ես հատուկ հետաքրքրվել եմ, մեր հարգարժան քաղաքացին ամբողջ կյանքում աշխատել է Պետական եկամուտների կոմիտեում, մի կարճ ժամանակ աշխատել է Ազգային ժողովում և հետ է եկել Պետական եկամուտների կոմիտե: Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ: Բայց ես իմ դիրքորոշումն ունեմ, որ այդպիսի մարդիկ չեն կարող լինել: Ես ուզում եմ, որ ոչ ոք անակնկալի չգա: Եվ ես կարծում եմ, որ պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք բարձրացնող ոչ մի ակցիա այնքան արդյունավետ չի եղել, ինչքան եղել է այս օրվա միջադեպը: Եվ այն տեղեկատվությունը, որ ես ստանում եմ, հենց այդ օրը ամբողջ պետական համակարգն ինքնաշխատ եղանակով զբաղված է եղել դրոշների նկատմամբ իրենց պատշաճ վերաբերմունքը մշակելով: Դա իր նպատակին ծառայել է: Ինչ վերաբերում է աշխատանքային իրավունքին, ես կարծում եմ՝ լավ մասնագետը Հայաստանում աշխատանքի խնդիր չի կարող ունենալ: Իսկ այդտեղ , ենթադրում եմ, լավ մասնագետներ պետք է աշխատեն»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր