Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

19 ապր 2019 10:23

«Իմ քայլում» իրար վրա «բոչկա են գլորում». Հյուրերը հանկարծակիի են եկել. «Իրատես»

«Իմ քայլում» իրար վրա «բոչկա են գլորում». Հյուրերը հանկարծակիի են եկել. «Իրատես»«Իրատես» թերթը գրում է. «Այն, որ իշխանության մեջ կան տարբեր թևեր, ու ամեն մեկը սեփական խաղն է առաջ տանում, նորություն չէ։ Առավել ուշագրավ է, թե ինչպես են նրանք միմյանց դեմ պայքարում, ոտքի տակ փորում, սեփական անձը մյուսներից վեր դասում։

Դա արտահայտվում է հատկապես «Իմ քայլը» խմբակցության անդամների շրջանում, որտեղ նվազագույնը 3-4 թև կա։ Մեր տեղեկություններով, վերջերս «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության մի քանի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հյուրերը հանկարծակիի են եկել, երբ նրանք սկսել են «բոչկա գլորել» իրենց խմբակցության մյուս պատգամավորների, կառավարության որոշ անդամների վրա՝ բացահայտ նշելով, թե որքան անպատասխանատու են աշխատում ու ինչպես են գցում նոր իշխանությունների վարկանիշը։
Քննադատության դոզան մեծացել է, երբ հանդիպման եկած անձինք սկսել են դժգոհել տարբեր ոլորտների խնդիրներից, որոնց լուծման ուղղությամբ ոչինչ չի արվում։ Եթե մեկ տարին չբոլորած սկսել են իրար ոտքի տակ փորել, ի՞նչ կլինի 2-3 տարի հետո, եթե, իհարկե, այդքան «ձգեն»»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր