Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

22 ապր 2019 16:02

Մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ստացած վերքերից ովքեր փոխհատուցում կստանան

Մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ստացած վերքերից ովքեր փոխհատուցում կստանան Հատուկ քննչական ծառայությունը տեղեկանք է տրամադրել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին, ըստ որի՝ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ միջին եւ ծանր մարմնական վնասվածքներ են ստացել 63 քաղաքացիներ։ Այս մասին այսօր ԱԺ-ում «2008 թվականի մարտի 1-2 իրադարձություններին տուժած անձնաց աջակցության տրամադրման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Նազարյանը՝ ի պատասխան ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հարցի։
Գորգիսյանը, մասնավորապես, հարցրեց, թե ինչպե՞ս է որոշվելու՝ ով է մարմնական վնասվածքներ ստացել, եւ ինչ ընթացակարգով է դիմելու փոխհատուցման համար։ Լենա Նազարյանը պատասխանեց, որ, ցավոք, բացի դատաբժշկական փորձաքննություն անցած, հաշվառված այդ 63 անձանցից մյուսները, որոնք գուցե եւս վնասվածքներ են ստացել, չեն կարող դիմել փոխհատուցման համար։

Իսկ փոխհատուցում ստանալու են հաշվառված այդ անձինք, եւ զոհված կամ սպանված քաղաքացիների իրավահաջորդները։
Գորգիսյանը նաեւ հետաքրքրվեց՝ ի՞նչ աջակցության մասին է խոսքը, գումարի չափ լինելու է, թե ոչ։ Լենա Նազարյանը պատասխանեց, որ կառավարությոնը վաղվանից սկսելու է աջակցության ձեւի, չափի եւ ընթացակարգի մասին քննարկումները։ Իսկ աջակցությունը միայն ֆինանսական չի լինելու։
Այսպիսով, այն անձինք, որոնք ինչ-ինչ պատճառներով նախկին իշխանության օրոք չեն հաշվառվել որպես մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ մարմնական վնասվածքներ ստացածներ, նրանք չեն կարողանա օգտնվել այս նախագծով սահմանվող աջակցությունից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր