Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

22 ապր 2019 21:14

Սերժ Սարգսյանը խոսեց. Տեսանյութ

Սերժ Սարգսյանը խոսեց. ՏեսանյութԱյսօր ՀՀԿ գրասենյակում կուսակցության երիտասարդական թևը համալրելու համար կուսակցությանը դիմած երիտասարդներին ողջունեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիմելով երիտասարդներին՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ նրանց շատ ասելիքներ ունի, սակայն այժմ նրանց միայն շնորհավորելու է իրենց ցանկության՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու առումով. «Յուրաքանչյուր ոք, ով անդամագրվում է որևէ կուսակցության, նշանակում է՝ պատրաստ է ակտիվ մասնակցելու քաղաքական գործընթացներին։ Ձեզ բոլորին հաջողություն եմ մաղթում և ցանկանում եմ, որ այս շենքը, որտեղ տեղակայված է ՀՀԿ-ի ղեկավար մարմինը, ձեզ համար մշտապես լինի ցանկալի վայր։ Ես կցանկանայի, որ դուք ունենայիք հստակ քաղաքացիական կեցվածք»,- ասաց Սերժ Սարգսյանը։
 
Լրագրողի հարցին, թե մեկ տարվա ընթացքում ի՞նչ փոփոխություններ է նկատում Հայաստանում, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ բազմիցս ասել է՝ կգա ժամանակ, և  բոլոր հարցերին կպատասխանի. «Երբ ժամանակը գա, բազում հարցերի կպատասխանեմ»,- եզրափակեց Ս. Սարգսյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր