Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»          Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 23-ին       Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել և իբր ընտրվել է միջինը․ «Հրապարակ»    

24 ապր 2019 13:46

CAR-T թերապիան՝ ոսկրածուծի քաղցկեղով հիվանդների համար.70 տոկոսը բուժվել է

CAR-T թերապիան՝ ոսկրածուծի քաղցկեղով հիվանդների համար.70 տոկոսը բուժվել էՉինացի բժիշկները փորձարկել են CAR-T թերապիան ոսկրածուծի քաղցկեղի (բազմակի միելոմա) բուժման համար, եւ արդյունքները տպավորիչ են. պացիենտների 90 տոկոսի մոտ թերապիայի արձագանքը հաջող է եղել, իսկ 70 տոկոսը, հետազոտության հեղինակների խոսքով, բուժվել է։
Այս թերապիան կարող է էապես բարձրացնել այս հիվանդությամբ տառապողների 5 տարով ողջ մնալու հնարավորությունը։ Այս պահին պացիենտների միայն 50.7 տոկոսն է ողջ մնում ախտորոշման կայացումից 5 տարի հետո։
Համաձայն այն տվյալների, որոնք հրապարակվել են Չինաստանի գիտությունների ակադեմիայի կայքում, CAR-T բջջային թերապիայի մեթոդը ենթադրում է պացիենտին սեփական Т-լիմֆոցիտների ներարկում՝ միացած քիմերային ռեցեպտորի հետ, որը ծրագրված է ուռուցքային բջիջների թիրախավորման համար։ Այս սկզբունքը մեծացնում է Т-լիմֆոցիտներով քաղցկեղային բջիջների ոչնչացման մեխանիզմների արդյունավետությունը մարդու օրգանիզմում։

Հետազոտողների փորձին Չինաստանում մասնակցել է բազմակի միելոմայի ռեցիդիվ ձեւ ունեցող 17 մարդ։ Հետազոտությունը տեւել է գրեթե երկու տարի։ Բոլոր փորձարկվողների մոտ նկատվել են կողմնակի էֆեկտներ բորբոքային ռեակցիաների ձեւով։ Գիտնականների խոսքով՝ կողմնակի էֆեկտները կապված են այն բանի հետ, որ CAR-T բջիջները, գրոհելով ուռուցքային բաղադրիչների վրա, ազդում են նաեւ իմունային համակարգի այլ բջիջների վրա։ Բայց ժամանակին ձեռնարկված միջոցները օգնել են հաղթահարել այս խնդիրը, նշվում է փորձի արդյունքների մասին զեկույցում։
Շուտով պետք է մեկնարկի հետազոտությունների երկրորդ փուլը՝ արդեն 60 մարդու մասնակցությամբ։
Իսկ առաջին հետազոտությունը ցույց տվեց, որ CAR-T թերապիան կարող է էապես բարձրացնել ողջ մնալու հավանականությունը, մանավանդ հիվանդության ռեցիդիվ ձեւերով հիվանդների մոտ, որին բնորոշ է առավել անբարենպաստ կանխատեսումը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր