Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

25 ապր 2019 10:23

«Հայոց պառլամենտը՝ թանկ հաճույք». Քանի՞ անտուն և անփող պատգամավոր է դիմել բնակվարձի փոխհատուցման հարցով. «Հրապարակ»

«Հայոց պառլամենտը՝ թանկ հաճույք». . Քանի՞ անտուն և անփող պատգամավոր է դիմել բնակվարձի փոխհատուցման հարցով. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց պառլամենտը բավականին թանկ հաճույքի է վերածվել. այնտեղ ոչ միայն 101-ի փոխարեն 131 պատգամավոր է, որոնք բավականին տպավորիչ աշխատավարձ են ստանում, այլև պառլմենտարիզմի պատմության մեջ երբեք այսքան պատգամավոր չէր դիմել վարձով բնակարանի գումարի փոխհատուցում ստանալու հարցով, իսկ մենք փշերի վրա նստած` սպասում ենք` կկրճատե՞ն մեզ, թե՞ ոչ»,- ասաց ԱԺ աշխատակիցը:

Քանի՞ պատգամավոր է դիմել վարձով բնակարանի համար՝ հարցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին։ «Ստույգ կլինի ասել` քանի պատգամավորի դիմում է բավարարվել, որովհետև չափորոշիչներ կան, որոնց պետք է դիմումատուն համապատասխանի, փաստաթղթեր ապահովի։ Այս պահի դրությամբ այդ կարգավիճակից օգտվում է 15 պատգամավոր` 8-ը` «Իմ քայլից», 6-ը` «Լուսավոր Հայաստանից», 1-ը` ԲՀԿ-ից»,- ասաց Տ. Գալստյանը:

ԲՀԿ մինուճարը, որքան էլ պարադոքսալ, Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանն է՝ Արտաշատից: ԼՀԿ-ի ամենահետաքրքիր վարձակալը ֆրակցիայի ղեկավար Էդմոն Մարուքյանն է։ Մյուսները մարզերից են, և նրանց անունները ոչինչ չեն ասում: «Իմ քայլի» «անտունները» նախ փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներն են` Կնյազ Հասանով, Արսեն Միխալյով, ինչպես նաև՝ Հովիկ Աղազարյան` Արարատի Սուրենավան գյուղից:
Մնացյալ իմքայլականների անունները նույնպես ոչինչ չեն ասում: Իսկ եղե՞լ են պատգամավորներ, որոնց մերժել եք։ «Եղել են` փաստաթղթերի պակասի, անճշտությունների պատճառով, կային այնպիսիք, որոնք արդեն իսկ վարձով էին ապրում, սակայն չգիտեին, որ պետք է վարձակալի հետ պայմանագիր կնքեին»: Փաստորեն, դեռ կավելանան։ «Չի բացառվում»,- ասաց Տիգրան Գալստյանը: Հիշեցնենք, որ վարձակալության գումարը կազմում է ամսական 100 հազար դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր