Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

25 ապր 2019 12:32

Զգույշ եղեք,Պորոշենկոյին ազատության մեջ թողնելը սխալ կլինի, հնարավորության դեպքում հարված կհասցնի թիկունքից

Զգույշ եղեք,Պորոշենկոյին ազատության մեջ թողնելը սխալ կլինի, հնարավորության դեպքում հարված կհասցնի թիկունքիցՎրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Strana.Ua-ին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի գործող նախագահ, նախագահական ընտրություններում պարտված Պյոտր Պորոշենկոյին ազատության մեջ թողնելը սխալ կլինի, ինչպես նաև կիսվել է ընտրություններում Վլադիմիր Զելենսկիի հաղթանակից հետո իր ծրագրերով:
«Եթե Պորոշենկոյի դեմ քրեական գործեր չհարուցվեն, նա այդ վեհ քայլը չի գնահատի, սեփական փորձից գիտեմ: Պորոշենկոն ցանկացած վեհ արարք թուլություն է համարում: Նա «պախանի» (հանցավոր շրջապատում հեղինակություն ունեցող անձնավորության-Tert.am) հոգեբանություն ունի: Եվ յուրաքանչյուր հնարավորության դեպքում հարված կհասցնի թիկունքից»,- ասել է Սաակաշվիլին:
Միևնույն ժամանակ, նա ասել է, որ չի շտապում Կիև վերադառնալ: Նա նշել է, որ ուկրաինական քաղաքացիությունից իրեն զրկել են ոչ թե դատարանի որոշմամբ, այլ Պորոշենկոյի:
Սաակաշվիլին ասել է, որ քաղաքական պաշտոնի չի ձգտում, բայց պատրաստ է խորհուրդներ տալ նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, օրինակ՝ դասախոսություններ կարդալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր