Թրամփը, Մակրոնը և Զելենսկին Ֆրանսիայում ընթացող G7-ի շրջանակներում քննարկել են ուկրաինական կարգավորումը          Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի առողջարանի ձեռքբերման գործընթացում «հայտնաբերել է» մի շարք խախտումներ       ՀՀ ինքնիշխան տարածքները օկուպացնելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները հերթով ՀՀ են գալիս, սրա-նրա հետ՝ թրև գալիս    

26 ապր 2019 17:00

Բաքուն բողոքի նոտա է հղել Մոնտեվիդեոյին Մասիս Մայիլյանի այցի կապակցությամբ

Բաքուն բողոքի նոտա է հղել Մոնտեվիդեոյին Մասիս Մայիլյանի այցի կապակցությամբՊաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Ուրուգվայի կառավարությանը՝ այդ երկրում Լեռնային Ղարաբաղի պաշտոնական պատվիրակությանը հյուրընկալելու կապակցությամբ, փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության ադրբեջանական ծառայությունը:
Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ առաջիկայում Ուրուգվայում Ադրբեջանի դեսպանը մտադիր է հարցը քննարկել կառավարության ներկայացուցիչների հետ:
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը Ուրուգվայ է մեկնել շաբաթասկզբին: Ըստ պաշտոնական հաղորդումների՝ նախարար Մայիլյանը հանդիպել է Ուրուգվայի փոխնախագահ, խորհրդարանի նախագահ Լուսիա Տոպոլանսկիի հետ, հյուրընկալվել է երկրի նախկին նախագահ, իշխող քաղաքական կոալիցիայի առաջնորդներից՝Խոսե Մուխիկայի տանը, քննարկումներ է ունեցել Ուրուգվայի իրավապաշտպան շրջանակների հետ: Արցախի արտգործնախարարը նաև ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված մայրաքաղաք Մոնտեվիդեոյում կազմակերպված միջոցառմանը:
Աղբյուրը՝ «Ազատություն»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր