Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

27 ապր 2019 11:32

Հայաստանում առաջին անգամ նշում են Քաղաքացու օրը.նախատեսված են բազմաբնույթ միջոցառումներ

Հայաստանում առաջին անգամ նշում են Քաղաքացու օրը.նախատեսված են բազմաբնույթ միջոցառումներՀայաստանում առաջին անգամ ապրիլի վերջին շաբաթ օրը նշում են որպես Քաղաքացու օր: Ապրիլի 27-ին տոնի առիթով ողջ հանրապետությունում նախատեսված են բազմաբնույթ միջոցառումներ:

Մասնավորապես մայրաքաղաք Երևանի տարբեր փողոցներում առավոտյան ժամը 10-ից մեկնարկում են մշակութային, սպորտային և այլ բնույթի միջոցառումներ:  Մարտիրոս Սարյանի անվան պուրակում 10:00-11:00-ն իրականացվելու է ծառատունկ՝ «Կանաչ Երևան» խորագրի ներքո:
Ամիրյան-Պուշկին փողոցների միջանկյալ հատվածում ժամը 10։00-14։00-ն կանցկացվի շախմատային մրցաշար և միաժամանակյա խաղի սեանս, շաշկու մրցաշար, նարդու մրցաշար:
Պուշկին-Թումանյան փողոցների միջանկյալ հատված սպասվում են սպորտային միջոցառումներ՝ «Սպորտային Երևան» խորագրով:
Ժամը 11:00-12:00-ն կլինեն բռնցքամարտիկների ցուցադրական ելույթներ, 12:00-13:00-ն՝ սուսերամարտիկների ցուցադրական ելույթներ, 13:00-14:00-ն՝  բադմինտոնիստների ցուցադրական ելույթներ, իսկ 14:00-15:00-ն՝  սթրիթբոլի ցուցադրական ելույթներ:
Մ. Մանուշյանի անվան պուրակում ժամը 11:00-12:30-ը կանցկացվի հանրային քննարկում՝ «Իրազեկ քաղաքացի» խորագրով:
Քաղաքացու օրն անմասն չի մնա նաև մշակութային միջոցառումներից: Ե. Չարենցի թանգարանի հարակից հատվածում ժամը 11։00-17։00-ն նախատեսված է ցուցահանդես՝ Հայաստանի գորգարվեստը, իսկ Պուշկին-Թումանյան փողոցների միջանկյալ հատվածում ժամը 12:00-17:00-ն «Միշտ դեպի վեր» խորագրով 
Երևանի ավիամոդելավորողների ցուցադրական շոու: Նույն հատվածում 13:00-14:00-ին սպասվում են մանկական տիկնիկային ներկայացումներ:
Ազատության հրապարակում 11:00-12:00-ին կլինեն կերպարվեստի միջոցառումներ՝ մանկական կավճանկարչություն:
Մ. Սարյանի անվան պուրակում ժամը 11:00-18:00-ն կանցկացվի «Վերնիսաժ» նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք:
Պուշկին-Մաշտոց փողոցների խաչմերուկում 12:00-13:00-ն կլինի կավե արձանիկների ներկում: Ե. Չարենցի թանգարանի հարակից հատվածում ժամը 13:00-17:00-ն կանցկացվի կավագործության միջոցառում:
Նույն տարածքում 14:00-15:00-ին կկայանա նաև մանկական համերգային ծրագիր՝ «Երգում են երեխաները» խորագրով: Իսկ ժամը 15։00-16։30-ն Ազգագրական համերգային ծրագիր կկայանա Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում: 
Կոմիտասի արձանի հարակից հատված 10:00-18:00-ն կանցկացվի Էկո քաղաք: Ազատության հրապարակում 16։00 -18։30 -ն կկազմակերպվի կինոցուցադրություն՝ «Անկախության կինո» խորագրով: Իսկ եզրափակիչ գալա համերգը և տոնական հրավառությունը տեղի կունենան  Ազատության հրապարակում ժամը 19:30-21:30-ն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր