Իրանի նախագահը շռայլ ճամփորդության համար պաշտոնից ազատել է երկրի փոխնախագահին          Telegram հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ, հիմնավոր կասկածներ կան, որ դրանք ստեղծվել են ՀՀ-ից դուրս       Երևանում «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը, վարորդը մաhացել է    

27 ապր 2019 15:00

Ճիշտ չէ՞ր լինի այլ ուղղություններով ծախսել այդ 124 մլն դրամը.Տոնը ինձ համար չէ, մարդկանց համար է.Փաշինյանի պատասխանը

Ճիշտ չէ՞ր լինի այլ ուղղություններով ծախսել այդ 124 մլն դրամը.Տոնը ինձ համար չէ, մարդկանց համար է.Փաշինյանի պատասխանըՏոնը ինձ համար չէ, մարդկանց համար է, եթե մարդիկ տոնում են, ուրախանում են, լավ է: Ընդամենը Մաշտոցի պողոտան է փակվել, երկու հատ բեմ է դրվել, եթե մարդիկ ուզում են տոնեն՝ կտոնեն, չեն ուզում՝ չեն տոնի, ուժով որևէ մեկին որևէ բան չենք ստիպում: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ եթե մարդիկ մտածում են, որ անցած տարվա իրադարձություննեը այնքան աննշան են, որ որևէ ձևով օրացույցում նշվելու կշիռ չունեն, ապա այդ դեպքում մնում է միայն հարգել նրանց կարծիքը:
Լրագրողի այն դիտարկմանը, թե արդյոք ճիշտ չէր լինի այլ ուղղություններով ծախսել այն գումարը, որը նախատեսվել էր քաղաքացու օրվա համար, Փաշինյանն ասաց. «Այլ ուղղություններով էլ գումարները կծախսվեն: Ամեն ինչի մասին էլ կարելի է ասել, որ այլ ուղղություննեով կարելի է ծախսել գումարները»:
Փաշինյանն ասաց նաև, որ այս տարի քաղաքացին 40 մլրդ դրամ գերակատարում է բյուջեի եկամուտները, արդյոք չի կարող 124 մլն դրամ ծախսել տոնի համար:
«Այդ 124մլն-ից 10-ական միլիոն բոլոր մարզկենտրոններում ծախսվել է, այսինքն այդ գումարը գնալու է մարզեր, այնտեղ էլ է ստեղծագործական մտքի և մարդկանց վրա ծախսվելու»,-ասաց ՀՀ վարչապետը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր