Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

29 ապր 2019 18:40

Տեսանյութ. Այդ հայտարարության պատճառով Փաշինյանը կորցրեց ռուսական ներդրումները. Լեոնիդ Կալաշնիկով

Տեսանյութ. Այդ հայտարարության պատճառով Փաշինյանը կորցրեց ռուսական ներդրումները. Լեոնիդ Կալաշնիկով«Անցյալ տարվա ապրիլին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր դառնալ Հայաստանի վարչապետ: Այդ ժամանակ ես Երևանում էի»,- այս մասին «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:
Կալաշնիկովը համեմատել է Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները. «Ես ուզում եմ պարզ վերլուծություն անել: Երբ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ չէր, նրան հանդիպեցի և ասացի՝ Նիկոլ, ի՞նչ նկատի ունես, երբ խոսում ես ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին: Հասկանո՞ւմ ես, որ դու պետք է դառնաս պետության ղեկավար և ստիպված ես լինելու պատասխանել այս հարցին»:
Կալաշնիկովը հավելեց, որ այս առումով Զելենսկին պետք է գնահատի իր խոսքը:
«Այս ընթացքում Փաշինյանի դիրքորոշումն արմատապես փոխվել է: Նա համախմբեց ուժերն ու վերցրեց խորհրդարանը: Նույն բանն այժմ տեղի է ունենում Ուկրաինայում Զելենսկիի հետ: Բայց ուզում եմ ասել, որ Փաշինյանի այս հայտարարությունների պատճառով մեկ տարի ներդրում չի կատարվել: Հայաստանը միայն Ռուսաստանից կարող է ներդրումներ ստանալ»,- ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր