Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

30 ապր 2019 10:22

Ընդդիմադիրները շատ գրագետ հետ են քաշվել`թող իշխանությունն ինքն իրեն ուտի, մաշվի. «Իրատես»

Ընդդիմադիրները շատ գրագետ հետ են քաշվել`թող իշխանությունն ինքն իրեն ուտի, մաշվի. «Իրատես»«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե շատ լուրջ մարտեր են ընթանում իշխանական թեւերի միջեւ. մինչ նիկոլա-վանեցյանական թեւը ցանկանում է, որ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը պայքարի սորոսականների դեմ, իրենք լինեն «մարտի» արդյունքները պոստ-ֆակտում արձանագրողներ, ընդդիմադիր դաշտը շատ գրագետ հետ է քաշվել` թողնելով, որ իշխանությունն ինքն իրեն ուտի, մաշվի:
Ընդ որում, Դավիթ Սանասարյանի դե ֆակտո պաշտոնանկությունից հետո կրկին ակտիվացել են լուրերը, որ առաջիկայում պաշտոնը կթողնի «սորոսական» թեւի կարկառուն ներկյացուցիչներից եւս մեկը` ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Այդ զոհաբերություններով Նիկոլ Փաշինյանը կփորձի շահել Ռուսաստանի ու Պուտինի սիրտը, բացի այդ, ինչպես կարելի է թույլ տալ, որ Հայաստանի անվտանգության նոր հայեցակարգը մշակվի սորոսականի համբավ ունեցող մարդու ձեռքով»,- ասաց «Իմ քայլի»» մեր աղբյուրը: Ի դեպ. ըստ այդ աղբյուրների` այս օրերին «սորոսականները» քննարկում են իշխանությունից անջատվելու, նոր քաղաքական միավոր-կուսակցություն ստեղծելու հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր