Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով          Մատվիենկոն և Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Հաղթանակ զբոսայգու Անմար կրակի մոտ       Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ    

30 ապր 2019 12:56

Ադրբեջանը լազերային թիրախավորմամբ ավիառումբ է ստեղծել,որը կարող է խոցել մինչև 12 000 մ շառավղում գտնվող թիրախներ

Ադրբեջանը լազերային թիրախավորմամբ ավիառումբ է ստեղծել,որը կարող է խոցել մինչև 12 000 մ շառավղում գտնվող թիրախներԱդրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության Գիտահետազոտական ինստիտուտի և թուրքական ASELSAN ընկերության համատեղ ջանքերով ստեղծված լազերային թիրախավորմամբ ավիացիոն ռումբի իներտային տարբերակը պատրաստ է փորձարկումների համար: Այդ մասին AzeriDefence-ին հայտնել են Ստամբուլում անցկացվող İDEF-2019 ցուցահանդեսին մասնակցող Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչները:

Արդեն պատրաստ է ռումբի առաջին նախատիպի երեք նմուշ: Ռումբի կորպուսը վերջերս ուղարկվել է Թուրքիա՝ ASELSAN-ի ստեղծած լազերային թիրախավորման համակարգին ինտեգրման նպատակով: ASELSAN-ի ներկայացուցիչները կոնստրուկցիայի մեջ որոշ փոփոխություններ են կատարել, ինչից հետո համակարգն ինտեգրել են ադրբեջանական արտադրության ավիառումբին:
Փորձարկումները կանցկացվեն Ադրբեջանում:
Ադրբեջանական արտադրության QFAB-250 ավիառումբերը, կախված անկման բարձրությունից, կարող են խոցել մինչև 12 000 մ շառավղում գտնվող թիրախները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր