Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

30 ապր 2019 14:12

ՌԴ մեծահարուստ Սերգեյ Սարկիսովի որդին կոմայի մեջ է հայտնվել՝ անհայտ դեղամիջոցների գերչափաքանակ օգտագործելուց

ՌԴ մեծահարուստ Սերգեյ Սարկիսովի որդին կոմայի մեջ է հայտնվել՝ անհայտ դեղամիջոցների գերչափաքանակ օգտագործելուցՌուսաստանի ամենահարուստ հայերից մեկի՝ Սերգեյ Սարկիսովի որդին մոսկովյան ակումբում անհայտ դեղամիջոցների գերչափաքանակ օգտագործելու հետեւանքով կոմայի մեջ է հայտնվել, հայտնում է Mash-ը:
Աղբյուրի խոսքով՝ միլիարդատիրոջ կրտսեր որդին՝ 20-ամյա Սերգեյ Սարկիսովը կոմայի մեջ է հայտնվել առայժմ անհայտ «դեղամիջոցի գերչափաքանակից» հետո: Բժիշկները փրկել են նրա կյանքը, նշված է հաղորդագրության մեջ:


Սարկիսովը հիվանդանոց (վերակենդանացման բաժանմունք) է տեղափոխվել դեռեւս ապրիլի 14-ին: Նա գիտակցությունը կորցրել էր ակումբային խնջույքներից մեկի ժամանակ:
«Որոշ ժամանակ անց վիճակը բարելավվել է, տղային տեղափխել են ինֆեկցիոն բաժանմունք, այնուհետեւ՝ տերապեւտիկ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիմա բժիշկները մտավախություններ չունեն Սարկիսովի վիճակի հետ կապված: Միաժամանակ պաշտոնական աղբյուրները տեղեկությունը չեն մեկնաբանում: Իսկ աղբյուրը հավելել է, որ Սարկիսովի գիտակցության կորուստը կապված է «անհայտ դեղամիջոցների գերչափաքանակ օգտագործելու հետ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր