Նոր մանրամասներ՝ Դերժավայի Արկադիին ու նրա թիկնապահներին «ասֆալտին փռելու» օպերացիայից.հայտնաբերվել են «Մակարով» և «Վիկինգ» տիպի ատրճանակներ

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները Երևան քաղաքի Իսակովի պողոտա 29/1 հասցեի մոտ «ասֆալտին են փռել» Toyota մակնիշի 05 ՍՏ 500 համարանիշի և Mercedes մակնիշի 05 AՏ 500 համարանիշի ավտոեմեքենաների վարորդներին ու ուղևորներին։ Նրանք են՝ Երևանի բնակիչներ՝ 49-ամյա Արսեն Սաֆարյանը, 34-ամյա Դավիթ Արզումանյանը, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ՝ 35-ամյա Հակոբ Գևորգյանը և Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Արկադի Համբարձումյանը։ ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանց մոտ հայտնաբերվել է 1 հատ «Մակարով» և 2 հատ «Վիկինգ» տիպի ատրճանակ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Ա. Համբարձումյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ժողովրդին հայտնի «Դերժավայի Արկադին» է, ավտոմեքենանաներն էլ պատկակնում են նրան։ ՀՀ ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է որոշ վայ օլիգարխներին, ժամկետանց գործարարներին, սուտի լավ տղերքին, որպեսզի հրաժարվեն այն մտքից, որ իրենք անձեռնմխելի են ու կարող են զենք-զինամերք կրելով ու իրար հետևից ընկած՝ «զվռնեն» հանրապետությունում, հակառակ դեպքում նման երևույթները հայտնաբերելու դեպքում, ինչպես ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոստիկանությունը նրանց «փռելու է ասֆալտին» (թեպետ հանրապետությունում խելքը գլխին ասֆալտապատ ճանապարհներ չեն մնացել), ու հետո բերման ենթարկվելուց հետո չփորձեն ԱԺ նախկին պատգամավոր՝ «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանի նման արդարանան, թե մարդիկ կուլտուրական ներխուժեցին։