Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ          Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

01 մայիս 2019 14:55

Պետք չէ թշնամանալ ռուսների հետ.Հայաստանի Կոմկուսը կաջակցի Փաշինյանին հայ-ռուսական հարաբերությունների բարելավման գործում

Պետք չէ թշնամանալ ռուսների հետ.Հայաստանի Կոմկուսը կաջակցի Փաշինյանին հայ-ռուսական հարաբերությունների բարելավման գործումԵրեւանում անցկացվող հայ կոմունիստների ավանդական մայիսմեկյան երթն ավարտվեց հայ հեղափոխական եւ քաղաքական գործիչ Ստեփան Շահումյանի հուշարձանի մոտ:
Ցուցարարների շարասյունն անցավ Մեսրոպ Մաշտոցի կենտրոնական պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով: Հանդիսավոր երթի ավարտին հնչեց Խորհրդային Միության հիմնը, որի երաժշտությունը ներկայումս օգտագործվում է ՌԴ պետական հիմնի համար:

Հանդիսավոր ցույցի ժամանակ մասնակիցներին դիմեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանը: Նա, մասնավորապես, նշեց, որ երբ Հայաստանում գործազրկություն չլինի, երկրում սկսեն վերականգնվել փակված գործարանները եւ կառուցվեն նոր գործարաններ, երկրի բնակիչներն արժանավոր աշխատանք ունենան, արտագաղթ չլինի, իսկ քաղաքացիների կենսամակարդակը զգալիորեն բարձրանա, ապա մայիսմեկյան տոնը հնարավոր կլինի նշել համապատասխան կերպով: «Երկրում աշխատատեղեր չկան: Մարդիկ ամեն ինչ թողնում ու մեր երկրից հեռանում են, քանի որ թոշակները չեն բարձրանում, աշխատավարձերը չեն բարձրանում, այլ միայն օպտիմալացման վարագույրի հետեւում կրճատումներ են արվում: Այդ օպտիմալացման հետեւանքով մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ գործազուկ կդառնան եւ կհայտնվեն փողոցում»,- շեշտեց Ղազարյանը: Նա նաեւ նշեց, որ հեղափոխության ժամանակ համակարգը փոխվում է, սակայն Հայաստանում մնացել է նույն համակարգը, եւ միայն դեմքերն են փոխվել:
Դիմելով Հայաստանի վարչապետին՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնակատարն առաջարկեց նրան կոմունիստների օգնությունը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում։ «Դուք փորձում եք բարելավել հայ-ռուսական հարաբերությունները, որոնց պահպանման օգտին է հանդես գալիս Հայաստանի Կոմկուսը, իսկ ձեր որոշ թիմակիցներ միանգամայն հակառակն են անում՝ ջանալով արժեզրկել ձեր ջանքերը։ Հայաստանի Կոմկուսը աջակցում է ձեր ջանքերին։ Հայ-ռուսական հարաբերությունները պետք է բարելավվեն, այլ ոչ թե փչանան։ Պետք չէ իզուր տեղը խուզարկություններ կատարել ռուսական ընկերություններում, պետք չէ փորձել սահմանափակել ռուսական հեռուստաընկերությունների գործունեությունը Հայաստանի տարածքում։ Այդ ամենը հենց այնպես չի արվում»,- պարզաբանել է Ղազարյանը՝ հավելելով, որ վարչապետը պետք է ազատվի այն խորհրդատուներից, ովքեր չեն նպաստում հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների բարելավմանը։ Նա նաեւ խիստ քննադատել է մի շարք արեւմտյան երկրների եւ, մասնավորապես, ԱՄՆ փորձերը՝ միջամտելու այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի գործերին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր