Չկասկածեք,Ծառուկյանն ասի՝ մեկ մարդու պես կդնենք մանդատները. ԲՀԿ-ն սպառնում է արտահերթ ընտրություններով.«Հրապարակ»

Մենք հայտնի սահմանադրագետներից մեկից հետաքրքրվեցինք, թե նման քայլն ինչ է ենթադրում։ «Սահմանադրությունն ամրագրում է, որ պառլամենտի 30 տոկոսը պետք է լինի ընդդիմությունը, անգամ առանց «Լուսավոր Հայաստանի», ԲՀԿ-ի՝ մանդատների վայր դնելու դեպքում պառլամենտը կդառնա հակասահմանադրական, սակայն պետք է հաշվի առնել, որ մանդատները պետք է վայր դնեն ոչ միայն ԲՀԿ խմբակցության բոլոր անդամները, այլեւ նրանցից հետո համամասնական ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուները:
Հակասահմանադրական այդ իրավիճակը կհանգեցնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,- ասաց նա:
Կգնա՞ն դրան ձեր բոլոր կուսակիցները՝ հարցրինք ԲՀԿ-ականին։ «Չկասկածեք․ եթե Ծառուկյանն ասի` մեկ մարդու նման»: Իսկ հետո՞: «Պարոն Ծառուկյանը նպատակ ունի նման զարգացումների դեպքում ստեղծել մեծ դաշինք եւ դաշինքով գնալ ընտրությունների»: Ո՞ւմ հետ։ «Շատերն են արդեն պատրաստակամություն հայտնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում