Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

02 մայիս 2019 13:50

Մնում է ինտերնետում դնել՝ անվտանգության քանի՞ աշխատակից է ուղեկցում պաշտոնյային,թե ոնց կարելի է նրանց նկատմամբ ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել

Մնում է ինտերնետում դնել՝ անվտանգության քանի՞ աշխատակից է ուղեկցում պաշտոնյային,թե ոնց կարելի է նրանց նկատմամբ ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել. Նիկոլ Փաշինյան«Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով, որը ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, առաջարկվում է գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմատեխնիկական միջոցների, ինչպես նաև արարողակարգային ծախսերի գնումները: «Մենք կարծում ենք՝ սա կվնասի պետական անվտանգությանն ու այս անձանց անվտանգությանը»,- հայտարարեց Արդարադատության նախարարը: «Այսինքն, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, գրել՝ ինչ զենքով են զինված անվտանգության ծառայողները, քանիսն են ուղեկցում, նրանցից ով է լավ կրակում, ով՝ վատ ու կից խորհրդատվություն՝ ոնց ա ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պաշտոնյայի նկատմամբ... Թափանցիկության ճանապարհով ենք գնում, բայց եթե այսպիսի անհրաժեշտություն զգանք, ինքներս նախաձեռնություն կիրականացնենք»,- կատակեց Ն. Փաշինյանը


Նա նշեց, որ իրենք  թափանցիկության ճանապարհով գնում են, և եթե այդպիսի անհրաժեշտություն զգան, նման նախաձեռնություն կիրականացնեն:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ մեջբերված հատվածը առաջարկության կոմիտեի նիստին կարդացել են, իսկ ԼՀԿ գործընկերներն էլ այս մասով կա՛մ խորքային չէին պատկերացնում խնդրի էությունը, կա՛մ միգուցե հետագայում իրենց առաջարկը կվերաձևակերպեն: «Մեր գործընկերները համաձայնել են, որ այստեղ խնդիր կա»,- ասաց Ավինյանը:
Փաշինյանն  էլ նշեց, որ իրենք այս ոլորտում թաքուն բան չեն անում:
«Մենք նույնիսկ վերջերս անվտանգության հետ կապված որոշումներ ենք կայացրել, բայց կա մի կետ, որից ավել բացել այդ որոշումները տրամաբանական չէ: Երբ ասում ենք՝ հանրության համար բացենք, դա բացվում է ոչ միայն հանրության համար, դա բացվում է բոլոր պոտենցիալ հետաքրքրություն ունեցողների համար՝ Հայաստանում և Հայաստանից դուրս նույն պես բացվում է»,- ասաց վարչապետը:
Զեյնալյանն էլ հավելեց, որ երկու շահերի հակակշռման պարագայում գործում է պետական անվտանգության շահը , որը ևս սպառողների շահերից է բխում: «Առաջարկում ենք ձեռնպահ մնալ այսպիսի նախագծերի ընդունումից»,- ասաց նախարարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր