Ի՜նչ բախտավոր աստղի տակ է ծնվել ամենաբարձրաստիճան պաշտոնյան. «Իրավունք»
![Ի՜նչ բախտավոր աստղի տակ է ծնվել ամենաբարձրաստիճան պաշտոնյան. «Իրավունք»](https://hayacq.com/uploads/posts/2019-05/1556864540_32667_629617002.jpg)
Նկատի ունենք հետեւյալը. Նիկոլ Փաշինյանն առավոտից գիշեր խոսում է կոռուպցիայի դեմ պայքարից եւ նախկին «հանցավոր ռեժիմների» անցած տասնամյակների ալան-թալանի, ժողովրդից գողացած փողերը հետ վերադարձնելու հրամայականի մասին: Իսկ ահա Տիգրան Սարգսյանը մեկն է հայաստանյան այն հատուկենտ գործող պաշտոնյաներից, ով բարձր դիրքերում է գտնվել անցած բոլոր իշխանությունների օրոք:
Եվ թվում էր, թե հենց նա էլ կարող է դառնալ նախկիններին պատժելու թեմայով ցուցադրական կերպար, առավել եւս, որ Փաշինյանը տարիներով նրան մի քանի կոնկրետ հարցերում լրջագույն մեղադրանքներ է հղել: Բայց...
Սակայն նախ հիշեցնենք, թե ով էր Տիգրան Սարգսյանը «հեղափոխությունից» առաջ:
Նախկին վարչապետի բուռն աշխատանքային կերպարը սկսեց ձեւավորվել դեռ Հայաստանի Հանրապետության ստեղծման առաջին օրերին: Ճիշտ է, նա այն ժամանակներում «սովորական» պատգամավոր էր եւ նույնիսկ «սխալ դիրք» էր ընտրել՝ հայտնվելով ընդդիմադիր ԱԺՄ-ական դաշտում, սակայն անգամ դա խնդիր չդարձավ, որ իրեն «հավուր պատշաճի» դրսեւորի:
Այսպես, խորհրդարանում Տ. Սարգսյանը ֆինանսավարկային հարցերով հանձնաժողովի նախագահն էր: Ճիշտ է, ոչ առաջին պլանի պաշտոն, սակայն նա Կենտրոնական բանկի նախագահ Իսահակ Իսահակյանի ու ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանի հետ համատեղ դրամական շրջանառության կանոնակարգմամբ զբաղվող պետական հանձնաժողովի համանախագահն էր: Այդ կառույցի աշխատանքով էր, որ ստեղծվեցին այն հիմքերը, որոնց վրա էլ 1993թ. հոկտեմբերի 13-ին շրջանառության մեջ մտավ հայկական դրամը:
Ճիշտ է, նոր արժույթի ստեղծումը ցանկացած ֆինանսիստի համար էլ կարող է համարվել մեծագույն ձեռքբերում: Սակայն այն մեթոդներն ու մեխանիզմները, որոնցով շրջանառության մեջ մտավ դրամը, Հայաստանի բնակչության համար դեպի ներկայիս թշվառ իրողություն տանելու առաջին խոշորագույն հարվածներից մեկը դարձավ:
Հիշեցնենք, այն փոխարժեքը, որով տեղի ունեցավ ռուբլուց անցումը դրամին, մի օրում փոշիացրեց մարդկանց տարիների խնայողությունները՝ շատ-շատերին դարձնելով փաստացի մուրացիկներ: Միգուցե անգամ այդ անցումային փոխարժեքը տանելի լիներ, եթե միայն հենց ներդրման պահից չսկսվեր հայկական դրամի՝ գնալով ահագնացող տեմպերով անկումը: Հիշեցնենք՝ 1 դոլարը 14 դրամ նախնական փոխարժեքից արդեն ամիսներ անց հերթականորեն նվաճեց 200, 300,400 դրամ բնագծերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում