Գնորդն իրավունք ունի՞ 2 շաբաթվա ընթացքում հետ վերադարձնել գնված ապրանքը.կխստացվի այդ օրենքը

«Մենք օրենքի պարտադիր նորմ ենք դարձնելու, որ յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ պարտավոր է քաղաքացու իրավունքների վերաբերյալ հասկանալի, պարզ տեղեկատվական թերթիկով երեւացող տեղում հայտարարի, որ պարտավոր է երկու շաբաթվա ընթացքում ապրանքի վերադարձը կամ փոխանակումն ապահովել, որ դա չդառնա հայեցողական կամայականության պատճառ: Առաջին հայացքից պարզ կարգավորում է, բայց հասունացած ու անհրաժեշտ է: Շուտով դա ներկայացնելով ԱԺ, կստանանք մի կարգավորում, որ առօրյայում կպարզեցնի մեր քաղաքացիների կյանքը»,-ասաց Տիգրան Խաչատրյանը: