Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

03 մայիս 2019 15:36

Անհետ կորած լեհ զբոսաշրջիկը հայտնաբերվել է.Դուք բոլորդ եք կարգին մարդիկ.դեսպանի օգնական

Անհետ կորած լեհ զբոսաշրջիկը հայտնաբերվել է.Դուք բոլորդ եք կարգին մարդիկ.դեսպանի օգնական
 Հայաստանում մի քանի օր անհետ կորած համարվող լեհ զբոսաշրջիկ Դանիել Օվչարեկըհայտնաբերվել է Նոյեմբերյանում: «Արմենպրես»-ին Հայաստանում Լեհաստանի դեսպանությունից տեղեկացրին, որ զբոսաշրջիկին Նոյեմբերյանում նկատել է տուր օպերատորներից մեկի գիդը:
«Մենք հայտարարություն էինք տարածել «Ֆեյսբուք»-ով զբոսաշրջիկի կորելու մասին, որտեղ հեռախոսահամար էինք գրել, որին էլ զանգել էր գիդը: Մենք շատ շնորհակալ ենք հայերին՝ ցուցաբերած ուշադրության համար»,-տեղեկացրին դեսպանությունից:
***
Երևանում անհետ կորած լեհ զբոսաշրջիկը հայտնաբերվել է: Նրան գտել է Լեհաստանի դեսպանատան տարածած հայտարարությունը տեսած քաղաքացիներից մեկը՝ Վարդան Մովսիսյանը:

Նա ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Լեհաստանի քաղաքացու հետ և կից գրառում է կատարել:
«Ինչպես գիտեք կորել էր Լեհաստանի քաղաքացի. պատահաբար տեսա, զանգեցի Լեհաստանի դեսպանատուն, խոսեց, ամեն ինչ ընկավ իրա տեղը. հետո դեսպանատնից հետ զանգեցին մի քանի րոպեից. հարցուփորձ արեցին, թե ում հետ էր.ասեցի նորմալ մեքենա, մաքուր վարորդ էր, կարգին մարդու տպավորություն թողեց: Դեսպանի օգնականը՝ Աննա անունով, ինձ պատասխանում է.
-Դուք բոլորդ եք կարգին մարդիկ

ինքը ընդհանուր բոլոր #ՀՀհպարտքաղաքացիների մասին էր ասում»:
Հիշեցնենք, որ Լեհաստանի դեսպանատունն այսօր ահազանգել էր, որ լեհ զբոսաշրջիկը, հյուրանոցում թողնելով բջջային հեռախոսը, անհետ կորել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր