Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

03 մայիս 2019 18:10

37-ամյա իտալացու գլուխը ձեւախեղվել է օրգանիզմում աճի հորմոնի ավելցուկի պատճառով

37-ամյա իտալացու գլուխը ձեւախեղվել է օրգանիզմում աճի հորմոնի ավելցուկի պատճառով37-ամյա իտալացու գլուխը ձեւախեղվել է օրգանիզմում աճի հորմոնի ավելցուկի պատճառով։ Արտասովոր դեպքը նկարագրված է The New England Journal of Medicine ամսագրում։
Տղամարդը, որի անունը չի նշվում, դիմել է բժիշկներին գլխի մաշկի վրա տարօրինակ ծալքերի պատճառով, որոնք հիշեցնում են մգդակած վերմակ։ Բացի այդ, մեծացել էին նրա դաստակի, ոտնաթաթի չափսերը, իսկ ստորին ծնոտն առաջ էր մղվել։ Այս ամենը ակրոմեգալիայի (հիպոֆիզի առաջնամասի ֆունկցիայի խախտման հետ կապված հիվանդություն) հետեւանք էր։
Գլխաշամկի հաստացումը կոչվում է cutis verticis gyrata։ Այն կարող է նկատվել որպես առանձին դեպք կամ էլ որպես այնպիսի հիվանդությունների ախտանշան, ինչպիսին է ակրոմեգալիան։ Ընդ որում՝ «ակոսվելու» գործընթացը անհնար է շտկել։

Տղամարդու խոսքով՝ չորս տարի առաջ նա տառապում էր ուժեղ քրտնարտադրությունից, գլխացավերից եւ հոդացավերից։ Պացիենտի մոտ հայտնաբերվեց օրգանիզմում աճի հորմոնի բարձր մակարդակ։ Բժիշկները փորձում էին ճնշել աճը գլյուկոզայով, բայց բուժումն արդյունք չտվեց։ Անցկացված ՄՌՏ-ն հայտնաբերեց հիպոֆիզի լոբու չափ ուռուցք։
Հիպոֆիզի ադենոման շատ տարածված է եւ հանդիպում է գրեթե յուրաքանչյուր հինգերորդ մարդու մոտ նրա կյանքի ինչ-որ շրջանում։ Այնինչ, բարորակ ուռուցքն անվնաս է եւ պատահաբար է ախտորոշվում։ Բայց հիպոֆիզի ադենոման կարող է հանգեցնել աճի հորմոնի ավելորդ արտադրության կամ էլ հակառակը՝ դրա պակասի։ Բացի այդ, այն կարող է դառնալ էրեկտալ դիսֆունկցիայի եւ ոչ կանոնավոր դաշտանային ցիկլերի պատճառ։
Անունը չնշած պացիենտի ուռուցքը հեռացրին եւ նշանակեցին դեղամիջոցներով բուժում աճի հորմոնը ճնշելու համար։
37-ամյա իտալացու գլուխը ձեւախեղվել է օրգանիզմում աճի հորմոնի ավելցուկի պատճառով
37-ամյա իտալացու գլուխը ձեւախեղվել է օրգանիզմում աճի հորմոնի ավելցուկի պատճառով

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր