Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

04 մայիս 2019 16:00

Կոմունալ ծառայության ստորաբաժանումները նույնպես բերված են պատրաստության, կաշխատեն հատուկ ռեժիմով

Կոմունալ ծառայության ստորաբաժանումները նույնպես բերված են պատրաստության, կաշխատեն հատուկ ռեժիմով«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ հղում անելով ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանին՝ նշել էր, որ այսօր, հատկապես կեսօրից հետո, և մայիսի 5-ի գիշերը սպասվող եղանակային կտրուկ իրավիճակով պայմանավորված՝ հնարավոր են անձրևաջրերի կուտակումներ Երևանում: «Վեոլիա ջուրը» տեղեկացրել էր նաև, որ աշխատելու է հատուկ ռեժիմով:

 Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից իմացանք, որ քաղաքապետարանի կոմունալ ծառայությունը նույնպես հատուկ ռեժիմով է աշխատելու։ Կարապետյանը փոխանցեց  Երևանի քաղաքապետարանի կոմունալ ծառայության պատասխանատուի վստահեցումը. «Կոմունալ ծառայության ստորաբաժանումները նույնպես բերված են պատրաստության»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր