12:21 - Ռասիստական նոր դրսևորում՝Ադրբեջանի կողմից. սա ևս անհանգստացնող է         12:08 - Ադրբեջանի կողմից չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացումը խախտում է. ուր մնացին խոստումները      12:06 - Երևանում քաշքշել են ոստիկաններին, կծել ու ճանկռել նրանց. Բերման է ենթարկվել 15 քաղաքացի    

04 մայիս 2019 17:47

Ռուսաստանից եւ Ուկրաինայից շատ աղջիկներ Դուբայում մարմնավաճառությամբ են զբաղվում

Ռուսաստանից եւ Ուկրաինայից շատ աղջիկներ Դուբայում մարմնավաճառությամբ  են զբաղվում36-ամյա հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան ամուսնու՝ Կուրբան Օմարովի եւ երեխաների հետ մայիսյան հանգիստը վայելում է Դուբայում։ Նրանք շատ լողում եւ արեւայրուք են ընդունում, ինչի մասին հաղորդավարուհին կիսվում է իր հետեւորդների հետ։

Իսկ այսօր Քսենիան իր Instagram-ում նոր գրառում է կատարել, որտեղ խոսել է մարմնավաճառների մասին։ «Դոմ 2» ռեալիթի շոուի հաղորդավարուհին հայտարարել է, որ Ռուսաստանից եւ Ուկրաինայից շատ աղջիկներ Էմիրաթներ են մեկնում «վաստակելու»։

Նա մասնավորապես գրել է․ «Շատ աղջիկներ Դուբայ են մեկնում աշխատելու։ Երեկ անձամբ իմ աչքերով հետեւում էի, թե ինչպես էր մի աղջիկ ողջ երեկոյի ընթացքում ակնհայտ իրեն վաճառում՝ սկսած բաց եւ համարձակ զգեստից, վերջացրած կեղտոտ պարերով։ Սակայն հարցն այն է, թե ինչու՞ Ռուսաստանից եւ Ուկրաինայից։ Ինչու ես չեմ տեսնում, որ իտալուհիները, ֆրանսուհիները կամ անգլուհիները բացահայտ կերպով էսկորտ ծառայություններ մատուցեն», -  գրել է Բորոդինան։

Հեռուստահաղորդավարուհին նշել է, որ կուրտիզանուհիներ եղել են շատ վաղուց, դա հնագույն մասնագիտություն է։ Սակայն նա արտահայտել է իր կարծիքն այն մասին, որ մարմնավաճառները փչացնում են երկրի հեղինակությունը։ «Էսկորտն ընդհանրապես նոր մոդա է։ Նրանք մտածում են, թե ինչու գնան աշխատեն, եթե կարող են մեկ գիշերում 2000 եվրո վաստակել։ Պարզապես վիրավորական է, որ նման աղջիկների պատճառով մեր երկրի մասին կարծիքն ու հեղինակությունն այսպիսին է․․․Եվ հարկավոր չէ ամեն ինչ վերագրել գեղեցկությանը, թե մեզ մոտ ամենագեղեցիկ աղջիկներն ու կանայնք են, դա է պատճառը։ Այս ամենը հիմարություն է», - այսպես է ավարտել իր էմոցիոնալ գրառումը Բորոդինան։ Այս ամենն էլ ուղեկցվել է մի լուսանկարով, որում Դուբայի լողափներից մեկում թանկարժեք մեքենային հենված է շիկահեր գեղեցիկ կազմվածքով աղջիկ։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր