Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

06 մայիս 2019 11:28

Այրված օդանավում հայեր չեն եղել.Հայտնաբերվել են հրդեհված Sukhoi Superjet 100-ի «սև արկղերը»

Այրված օդանավում հայեր չեն եղել.Հայտնաբերվել են հրդեհված Sukhoi Superjet 100-ի «սև արկղերը»Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հստակեցնում է Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող այրված օդանավում ՀՀ քաղաքացիների եւ հայերի առկայության մասին տեղեկությունը:
Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող այրված օդանավում հայեր չեն եղել: Այս մասին  հայտնեցին ՌԴ-ում Հայաստանի դեսպանատնից:


«Դեսպանատան ճշտած տվյալներով՝ օդանավի ուղեւորների թվում հայեր չեն եղել»,- նշեցին դեսպանատնից:
Կիրակի երեկոյան Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող Sukhoi Superjet 100 օդանավում տեղի էր ունեցել վթար: Թռիչքից 28 րոպե անց անձնակազմը շտապ «Շերեմետեւո» էր վերադարձել։
Մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100 ինքնաթիռի կոշտ վայրէջքի վայրում հայտնաբերվել է մի քանի «սև արկղ», հայտնում է kp.ru-ն՝ մանրամասնելով, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող օդանավի ևս երկու «սև արկղ» դեռ պետք է հայտնաբերվի:

Փրկարարներն արդեն ուսումնասիրել են այրված ինքնաթիռի բեկորներն ու սրահից դուրս բերել բոլոր դիերը: Ընդհանուր առմամբ զոհվել է 41 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Դիերի մեծ մասն ուղարկվել է Մոսկվայում դատափորձաքննության դիահերձարան, որտեղ պետք է նրանց ինքնությունը ճանաչվի: Հայտնի է, որ զոհերի հարազատներից մոտ հիսունն արդեն մայրաքաղաք է ժամանել:

Ինչ է իրականում տեղի ունեցել Superjet-ի հետ՝ դեռևս հայտնի չէ:


Վատ եղանակային պայմանների պատճառով օդաչուներն ինքնաթիռը կարողացել էին նստեցնել միայն երկրորդ փորձից։ Վայրէջքի ժամանակ կոտրվել էին օդանավի կանգնակները եւ հրդեհվել շարժիչները։ Այնուհետեւ կրակը տարածվել էր օդանավի պոչամասում:
Վերջին տեղեկություններով՝ օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 41-ը զոհվել է:
Մուրմասկի նահանգապետի պաշտոնակատար Անդրեյ Չիբիսը մարզում եռօրյա սուգ է հայտարարել: Մարզի զոհված բնակիչների ընտանիքները կստանան մեկական միլիոն ռուբլի, մի շարք տուժածներ՝ 500-ական հազար:
Ողբերգությունից հետո ՔԿ-ն քրեական գործ է հարուցել, իսկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել է ստեղծել ԱԴ քննության պետական հանձնաժողով: «Ռոստրանսնադզորը», իր հերթին, արտահերթ ստուգումներ կացկացնի «Աէրոֆլոտում», «Շերմետեւոյում» եւ օդային հաղորդակցության կազմակերպման պետական կորպորացիայում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր