12:29 - Ռասիստական նոր դրսևորում՝Ադրբեջանի կողմից. սա ևս անհանգստացնող է         12:28 - Ադրբեջանի կողմից չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացումը խախտում է. ուր մնացին խոստումները      12:06 - Երևանում քաշքշել են ոստիկաններին, կծել ու ճանկռել նրանց. Բերման է ենթարկվել 15 քաղաքացի    

06 մայիս 2019 15:10

Մենք ագրեսիվ ուժերով ենք պատված. Զինվորի մազը ծռվեց, պետք է կրկնակի պատասխան տանք, պատերազմ վարենք մեր տարածքից դուրս

Մենք ագրեսիվ ուժերով ենք պատված. Զինվորի մազը ծռվեց, պետք է կրկնակի պատասխան տանք, պատերազմ վարենք մեր տարածքից դուրսՔանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, հրադադարի ռեժիմը խախտվելու է, որքան էլ ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխատի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գեներալ-մայոր, «Արծիվ» մահապարտների զորախմբի համակարգող հրամանատար Աստվածատուր Պետրոսյանը՝անդրադառնալով սահմանին հակառակորդի ակտիվացմանը:

«Միչև 5-6 երկիր չստորագրեն խաղաղության պայմանագիր՝ այդ թվում Թուրքիան, Ադրբեջանը, ՌԴ-ն, Վրաստանը, Իրանը, միշտ հղի կլինի վտանգով, զենքերը պարպելու, «կիսատղայություն» անելու միտումով»,-ընդգծեց նա:
Աստվածատուր Պետրոսյանն ասաց, որ սահմանին կատարվածին պետք է նաև այլ տեսանկյունից դիտել. «Եթե ուշադիր լինեք՝ սահմանին կրակոցները գրեթե կրկնապատկվեցին Մեդվեդևի գալու օրերին: Դա ոչ թե Ալիևն էր ուզում, այլ մեր ավելի մեծ հակառակորդը՝ Թուրքիան, որն առանց Ալիեւի էլ կարող է այդ զինուժը մեր դեմ ուղարկել»:

Աստվածատուր Պետրոսյանի խոսքով ՝մենք ագրեսիվ ուժերով ենք պատված:
«Մեր ստրատեգիան ուղղված պետք լինի ընդհանուր հակառակորդին տապալելուն և մեր տարածքից դուրս պատերազմ մղելուն, բայց երբ հոխորտում ենք, պետք է չափ ու սահման պահպանել, հասկանալ՝ եթե ինչ-որ բան ուզում ենք, կարո՞ղ ենք նվաճել, վերանվաճել, վերաիմաստավորել: Այդ ամենը մեր մեջ պետք է հորդի մի բերանով: Այ, Շուշիում մի լեզվով խոսեցինք: Այնտեղ չկար, որ ճակատամարտը պիտի գլխավոր շտաբի պետը ղեկավարի, պաշտպանության նախարարը կամ այլք: Մենք բոլորս պետք է զորավիգ լինենք, որ, եթե մեր զինվորին մազին կպնեն պետք է կրկնակի պատասխան տանք, այդ պատճառով էլ կիրառում ենք ճշգրիտ զենքեր»,-նշեց նա
Ինչ վերաբերում է գնահատականներին, թե Տավուշի սահմանագոտում լարվածությունը կապված է նրա հետ, որ Ադրբեջանի զինուժի փոխարեն սահմանապահ զորքերի տեղակայման արդյունքում հակառակորդը նոր զորամասեր է կառուցում և փորձարկում առաջնագծում, ազատամարտիկը շեշտեց. «Այն, թե ինչ է արվում, սահմանին, գաղտնիք է: «Սահմանապահ զորք» հասկացությունն իրականում չկա, Ադրբեջանի բոլոր զորքերն էլ սահմանապահ են: Նրանք պարզապես զինուժի քանակն են ավելացնում, զորանոցներ են կառուցում, մենք էլ արգելակում ենք»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր