Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ       Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև    

06 մայիս 2019 15:25

Ո՞վ է այֆոնների հափշտակություն կազմակերպող «զոն նայողը»․ մանրամասներ

Ո՞վ է այֆոնների հափշտակություն կազմակերպող «զոն նայողը»․ մանրամասներՕրերս ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ բացահայտել է կալանավորի կողմից խարդախությամբ ուրիշի գույքը (բջջային հեռախոսներ, պլանշետներ, այլ թանկարժեք իրեր) հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր: Պարզվում է՝ ՔԿՀ կալանավորը կազմակերպել է հանցավոր խումբ, որի անդամները List.am կայքի միջոցով բջջային հեռախոսների և այլ իրերի վաճառքի վերաբերյալ հայտարարություններ տված անձանց հետ կապ հաստատելուց հետո, վերջիններիս վստահությունը չարաշահելով ապրանքի համար նրանց առաջարկել են բարձր գին, պայմանավորվել, հանդիպել, այնուհետև խաբեությամբ հափշտակել գույքը: ArmDaily.am-ի տեղեկություններով՝ այդ կալանավորը «Արմավիրի» ՔԿՀ-ում «զոն նայող», բազմիցս նման արարքների համար դատապարտված Սպարտակ Դանիելյանն է։ Նա պահվում է խիստ արտոնյալ պայմաններում, խցի դուռը բաց է, մյուս կալանավորները իրեն են ենթարկվում։ Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ Սպարտակ Դանիելյանի հայրը ՀՀԿ-ական է, քաղաքապետարանում բարձր պաշտոն է զբաղեցրել։ Նշենք, որ Սպարտակ Դանիելյանը մշտապես իրավապահների ուշադրության կենտրոնում է, նա բազմիցս դատապարտվել է տասնյակ դրվագներով խարդախությունների մեջ։ Կալանավայրում եւս դատապարատյալը խնդիրներ է առաջացրել, մի անգամ կոտրել է խցի լվացարանը, պատուհանի ապակիները, դրանցով հարվածել պատերին, ապա այրել իր ներքնակն ու բարձը՝ վնաս հասցնելով ՔԿՀ-ին։ Իսկ 2016թ. ապրիլի 5-ին նա Երեւանի Կենտրոնի դատարանից փախուստի էր դիմել եւ մոտ 25 օր ազատության մեջ գտնվելու ընթացքում անարգել շարունակել խարդախությունները՝ եւս 13 քաղաքացուց հափշտակելով հեռախոսներ, համակարգիչներ, պլանշետներ եւ այլ ապրանքներ:
Ո՞վ է այֆոնների հափշտակություն կազմակերպող «զոն նայողը»․ մանրամասներ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր