Իշխող ուժը չունի բավարար մանդատ և Ալիևի պահանջով սահմանադրական հանրաքվեն չի կարողանալու անցկացվել          Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում       Թրամփը, Մակրոնը և Զելենսկին Ֆրանսիայում ընթացող G7-ի շրջանակներում քննարկել են ուկրաինական կարգավորումը    

06 մայիս 2019 16:55

Նելլի Դուրյանը՝ 3-6 տարեկան երեխաների սեռական դաստիարակության վերաբերյալ գրքի մասին

Ես այդ գրականության ծանոթ չեմ, դրա համար որևէ բան ասել չեմ կարող: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը՝ պատասխանելով հարցին, թե պե՞տք  է ի վերջո երեխաներին գրականությունը, որի շնորհանդես շաբաթ օրը տապալվեց մի խումբ քաղաքացիների կողմից:

Նշենք, որ խոսքը վերաբերում է 3-6 տարեկան երեխաների սեռական դաստիարակությանը:
Ինչ վեբարում է երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերին, տիկին Դուրյանը ներկայացրեց վերջին 4 տարիների վիճակագրությունը: 2016 թվականին սեռական ազատության և սեռական անձեռնամխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը 2016-ին եղել են 80-ը, 2017-ին՝ 71-ը, 2018-ին 50-ը, 2019-ի երեք ամիսների ընթացքում՝ 14 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակվա 19 դեպքի փոխարեն: Տարների կտրվածքով կա նվազում:

Տիկին Դուրյանը նշեց, որ հիմա քաղաքացիներն ավելի շատ են դիմում ոստիկանությանը, եթե նման դեպքեր լինեին, դժվար թե քաղաքացիները չդիմեին:
Դուրյանի ասածից կարելի է ենթադրել, որ երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունները նվազել են, ոչ թե քաղաքացիներն են սկսել ավելի քիչ դիմել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր