Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է դելիմիտացված համարել․ Ալիև    

07 մայիս 2019 11:28

Կառավարությունն ինձ անընդհատ զարմացնում է.Եթե շունն ու կատուն էլ եք քաղաքականացնում՝ ուզում եք անպայման դուք ներկայացնեք, արե՛ք

Կառավարությունն ինձ անընդհատ զարմացնում է: ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով իր և իր գործընկերների ներկայացրած նախագծին, որով առաջարկում են կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է կենդանու ոչնչացմանը կամ խեղմանը, քրեականացնել։

Նշենք, որ նախագծով առաջարկվում է որպես պատիժ սահմանել նվազագույն աշխատավարձի մինչև երեք հարյուրապատիկի չափով տուգանք, կալանք` մեկից երեք ամիս ժամկետով կամ  ազատազրկում` մինչև մեկ տարի ժամկետով: 
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Կառավարությունը քննարկել է նախագիծը, դրական եզրակացություն տվել, իսկ այժմ ԱԺ-ն առաջարկում է ձեռնպահ մնալ դրա ընդունումից։

«Կառավարության նիստին որոշ անդամներ քննարկման ժամանակ չգիտեմ ինչի ուրախանում են՝ դե դա իրենց էմոցիաների հարցն է, դրական մեսիջներով անում են առաջարկներ, որն ավելի է ոգևորում ինձ, ասում են՝ չէ, դուք քիչ պատիժ եք նախատեսում, մինչև 3 տարի ազատազրկում, ասում ենք՝ բրավո, համաձայն ենք, դրական մոտիվացիայով գալիս է ԱԺ, բայց հետո ստանում ենք նույն Կառավարությունից  կից գրություն՝ երկար-բարակ պատմում են, որ «ընդհանուր մոտեցումները լավ են, բայց քանի որ ԱԺ-ում մենք ստեղծել ենք, մենք քննարկում ենք, մենք անում ենք, առաջակում ենք ձեռնպահ մնալ օրենքի նախագծի ընդունումից» »,-ասաց նա։
Ըստ Զոհրաբյանի՝ ամեն կերպ իշխող ուժը ուզում է նախագիծն ինքը ներկայացնել։ «Հիմա եթե շունն ու կատուն էլ եք քաղաքականացնում և ուզում եք անպայման դա ներկայացված լինի «Իմ քայլի» կողմից, քա՛վ լիցի, խնդիր չկա, արե՛ք  դուք, ես նախագիծը չեմ հանելու շրջանառությունից, դրեք մերժեք իմ նախագիծը։ Եթե գտնում եք, սա այն հարցն է, որ անպայման դուք պետք է անեք, որ շները և կատուները իրենց  խորին շնորհակալությունը հայտնեն ձեզ, արեք դուք, բայց արեք հնարավորինս արագ, որովհետև վիճակագրությունը իսկապես բավական ծանր է, կենդանիների խեղում, սպանություն»,-ասաց նա։
Զոհրաբյանը կրկնեց, որ նման մոտեցումն իր համար զարմանալի է։ «Էնտեղ տալիս են դրական եզրակացություն, հետո նստում մտածում են՝ «լավ ինչի՞ իրանք անեն, էս լավ բանը մենք կարանք անենք»։ Արեք այդ լավ բանը դուք, ես իմ նախագիծը շրջանառությունից չեմ հանելու»,-ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր