13:18 - Ինչպես օգտագործել թայմ-աութը.Գործող իշխանությունն ունի ընդամենը եւս 1-2 նման պոռթկման ռեսուրս         13:15 - Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսվա գործառութային անձեռնամխելության երաշխիքից.Դատարան      13:12 - Սպանություն՝ սաֆարովյան ձևով.փորձել է քնած մարդու վիզը կտրել, դանակը կոխել է դոշի մեջ, այն ծռվել է.«Արթիկ» ՔԿՀ–ում կատարվածի մասին    

07 մայիս 2019 14:32

Մեր կրակոցներից վախեցել են ադրբեջանցի երեխանե՞րը.Սահմանին ավելացել են փոխհրաձգությունները. Արցախի պաշտպանության նախարար

Իրադրությունը սահմանին գնահատվում է հարաբերական կայուն: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` այս մասին այսօր` մայիսի 7-ին, Արցախի պետական համալսարանում ուսանողներիի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է ԱՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գենարալ-մայոր Կարեն Աբրահամյանը և շեշտել, որ Պաշտպանության բանակը ցանկացած պահի պատրաստ է հակառակորդի կողմից սադրանքների:
«Վերջին իրողությունը թերևս այն է, որ հակառակորդի կողմից ունեցել ենք մեկ զինծառայողի վիրավորման դեպք. ներկայումս առողջական վիճակը կայուն է, զինծառայողի մոտ կայունություն կա: Վերլուծելով վերջին ամիսների իրադրությունը` պետք է նշել, որ սահմանին ավելացել են փոխհրաձգությունները: Ադրբեջանի կողմից տարածվում են սուտ տեղեկություննր, թե իբր հայկական կողմը գնդակոծել է սահմանամերձ գյուղերը, և մեր կրակոցներից վախեցել են երեխաները, ովքեր խաղում էին սահմանամերձ գյուղերի շենքերի բակում: Տեղեկատվությունը մեր կողմից հերքվել է: Հայտարարել ենք նաև, որ բոլոր ոտնձգությունները ժամանակին և տեղին կկասեցվեն»,- մանրամասնել է Կ. Աբրահամյանը:
ՊԲ հրամանատարի խոսքով` բոլոր այն աշխատանքները, որոնք իրականացվել են առաջնագծում, հնարավորություն են տալիս լիարժեք գնահատել հակառակորդի ամբողջ գործողությունների բնույթը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր