Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»          Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում    

07 մայիս 2019 14:57

Ուղղակիորեն քարոզվում է միասեռականություն.«Իմ մարմինն անձնական է» կարգախոսը միասեռականների կարգախոսն է եղել

Գիրքը միայն այն փոքր օղակն է, որ այսօր տեղի է ունենում ՀՀ–ի եւ հայ ժողովրդի դեմ։ Այս մասին այսօր՝ մայիսի 7–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը՝ անդրադառնալով «Բուկինիստ» սրճարանում «Իմ մարմինն անձնական է» գրքծ շնորհանդեսը տապալելու միջադեպին:
Նրա խոսքով, ճիշտ է շնորհանդեսը տապալվեց, բայց մտավախություն ունեն, որ այլ տեղ կարող են այն անցկացնել. «Իրենք թքած ունեն հասարակական կարծիքի վրա, պարզ ասում են, որ թքած ունենք, եթե անգամ ամբողջ Հայաստանն էլ չուզենա, որ այս գրքի շնորհանդեսը լինի, մեկ է մենք մերն անելու ենք»:

Նա նշեց, որ գրքի անվանումն ուղիղ կապ ունի սեռական փոքրամասնությունների հետ. «Այդ կարգախոսը միասեռականների կարգախոսն է եղել։ «Իմ մարմինն անձնական է», երբ որ իրենք իրենց ծնողների կամ շրջապատի հետ, ովքեր դեմ են եղել իրենց սեռական կողմնորոշմանը, վիճաբանության մեջ են մտել, իրենց հիմնական պատասխանը, որ իմ մարմինն անձնական է, ինչ ուզեմ, ոնց ուզեմ կանեմ»,– ասաց Չախալյանը։
Նրա խոսքով նամակ են գրել, որը պետք է հանձնեն ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովւ նախագահ Նաիրա Զոհրաբյանին, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին, որպեսզի անհապաղ զբաղվեն «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ–ի եւ նրան հովանավորող «Բաց հասարակություն հիմնադրամա»–ի հայաստանյան անօրիանական եւ հակասահմանադրական գործունեությունների բացահայտումով։


Գրքույկի իմաստը մի կայքի գովազդն էր, որի մեջ ուղղակիորեն քարոզվում է միասեռականություն՝ասաց Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանը՝ անդրադառնալով «Բուկինիստ» սրճարանում «Իմ մարմինն անձնական է» գրքծ շնորհանդեսը տապալելու միջադեպին:
Նրա պնդմամբ գրքում նաեւ քարոզ է արվում վաղ տարիքում սեռական հարաբերություններ ունենալու վերաբերյալ։

«Այնտեղ հարց կա օրինակ, ո՞ր տարիքից կարելի է սեռական հարաբերություններ ունենալ եւ պատասխանը՝ նման տարիք գոյություն չունի, թվարկվում է նաեւ սեռական հարաբերությունների տեսակները»,-ասաց Այվազյանը:
Նրա խոսքով այս ամենն ուղիղ կապ ունի «Սորոսի» հիմնադրամի հետ, որը տարբեր ձեւերով Հայաստանում քարոզում է միասեռականության քարոզ։
«Այն անձինք, որոնք այսօր ֆինանսավորվելով այդ կազմակերպության կողմից եւ այսօր գտնվելով պետական բարձր պաշտոններում, ուղղակիորեն սպասարկում են Միացյալ նահանգների եւ Եվրամիության պետական շահերը եւ ոչ ՀՀ շահերը։ Ես «Սորոսի հիմնադարմը հայտարարում եմ, որպես այլասերումների, պղծությունների եւ պետական հեղաշրջումների հովանավոր»,–ասաց Այվազյանը։
Եզրափակելով խոսքը, Այվազյանն ասաց, որ «Սորոսի» հիմնադրամը չարիք է եւ օր առաջ պետք է նրա գործունեությունը Հայաստանում կասեցվի։
Հիշեցնենք, որ մայիսի 4–ին որ, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ «Բուկինիստ» գրախանութում հրավիրված միջոցառման ընթացքում ներխուժել են մոտ 25 անձ եւ խափանել «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Միջոցառման կազմակերպիչների ՀԿ-ի պնդմամբ՝ գիրքն իրազեկում է՝ նպատակ ունենալով կանխարգելել երեխաների նկատմամբ բռնությունը, այդ թվում սեռական:
«Նրանց շարքերում են եղել Լիա Ավետիսյանը, Հայկ Այվազյանը, Հայկ Նահապետյանը եւ այլք: «Բուկինիստ» սրճարանի մուտքի մոտ մի շարք տղամարդիկ, այդ թվում՝ նաեւ Վահագն Չախալյանը, մասնակիցների ուղղությամբ ձվեր են նետել»,- հայտնել էր ՀԿ-ն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր