Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

08 մայիս 2019 10:22

Վարչապետը ոչ թե մտավորականների և պետական այրերի, այլ լյումպենի պահանջներով է առաջնորդվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երկու իրարամերժ մոտեցումների արանքում մոլորվել է մեր երիտասարդ իշխանությունը։ Մի կողմից նրան մեղադրում են վճռականության պակասի, «բռնել-բաց թողնելու», ոչ բոլորին կուլակաթափ անելու, ոչ բոլոր նախկիններից ազատվելու եւ առհասարակ՝ մեղմ պահվածքի մեջ։

Մյուս կողմից՝ նրանից պահանջում են հումանիզմ, դեմոկրատիա, մեծահոգություն, անցյալի էջը փակելու, բարիկադները քանդելու եւ նախկին պրոֆեսիոնալ կադրերին օգտագործելու վճռականություն։
Իսկ «հակահեղափոխականները» հանդիմանում են Նիկոլ Փաշինյանին՝ «դու միայն սպիտակների վարչապետը չես, դու նաեւ մեր վարչապետն ես, բավական է հանրությունը բաժանես օտարների եւ յուրայինների։
Բայց այս ամենի կիզակետում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցն է, որը փակուղի է մտել։ Մի կողմից երեւութական հանրային պահանջ կա Քոչարյանին ցմահ դատապարտելու, եւ այստեղ իրավական ոչ մի փաստարկ չի աշխատում՝ ուղղակի իշխանությունից պահանջում են Քոչարյանին կալանքի տակ պահել եւ դատել՝ կարեւոր չէ, թե ինչի համար։
Նման պահանջ անգամ երբեմն մտավորական շրջանակներից է հնչում։

Մյուս կողմից իրավական փաստարկների սղությունն է եւ հանրության կողմից հարգված պետական այրերի, մտավորականների պահանջը՝ բաց թողնել երկրի նախկին նախագահին, քանզի դրանով վատ նախադեպ է ձեւավորվում եւ անհարգալից վերաբերմունք պետության խորհրդանիշների նկատմամբ։ Երեկ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու առաջարկով հանդես եկան Արցախի ներկա եւ նախկին նախագահները։ Դրանից առաջ հայտնի էր մի շարք պետությունների ղեկավարների, հայտնի գործիչների վերաբերմունքը՝ Պուտին, Նազարբաեւ եւ այլն։
Բայց գետնից ծխուկներ հավաքող, Ռադիոյի պատը սվաղող վարչապետը ոչ թե մտավորականների եւ պետական այրերի, այլ լյումպենի պահանջներով է առաջնորդվում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր