Տեսանյութ. Նախկին իշխանությունն ԱԱԾ-ում հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ կարևոր նյութեր է ոչնչացրել

Նա տեղեկացրեց, որ այդ հանգամանքները պարզելու համար այս պահին ԱԱԾ-ում ծառայողական քննություն է իրականացվում։
«Ես ուզում եմ անկեղծանալ՝ ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետև նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ի նյութեր են ոչնչացրել», - հայտարարեց Փաշինյանը։
Հարցին, թե ի՞նչ կարևորության նյութերի մասին է խոսքը, վարչապետը արձագանքեց ծիծաղելով.
«Որ ոչնչացրել են, ի՞նչ իմանանք։ Հիմա ծառայողական քննություն է ընթանում, չեմ կարող ասել՝ ինչ արդյունքներ կլինեն։ Բայց կարող եմ ասել, որ նախկին իշխանությունները հեռանալուց առաջ նյութեր են ոչնչացրել։ Ես իրավաբան չեմ, բայց իմ քաղաքական գնահատականն այն է, որ դա հանցագործություն է, որովհետև էդ նյութերն իրենց սեփականությո՞ւնն էր, որ ոչնչացրել են։ Այդտեղ կարող էին լինել նյութեր բազմաթիվ բաների մասին»։
Վարչապետն ասաց, որ դա «ուրվական գործ է», հետքեր գրեթե չկան։