12:29 - Ռասիստական նոր դրսևորում՝Ադրբեջանի կողմից. սա ևս անհանգստացնող է         12:28 - Ադրբեջանի կողմից չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացումը խախտում է. ուր մնացին խոստումները      12:06 - Երևանում քաշքշել են ոստիկաններին, կծել ու ճանկռել նրանց. Բերման է ենթարկվել 15 քաղաքացի    

08 մայիս 2019 18:02

Սերժ Սարգսյանն էլ ձեզ նվեր, ինքնակամ եկեք ԱԱԾ, հանձնվեք, հայ ժողովրդից տարած միլիարդները վերադարձրեք

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը «Ֆեյսբուք»-ում գրել է.
«Մասամբ համամիտ եմ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի կոչի հետ...
Մինչ վերը նշված երկու քաղաքական փանջունիներին անդրադառնալը՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի մասին երկու բառ. այս պատասխանին վաղուց էի սպասում, ավելին, համարում եմ, որ այս պատասխանի մեջ իմ ավանդն ունեմ: Խոսքը վերաբերում է սերժառոբական համայնքների սպառնալիքներին՝ փողոց փակելու և հեղափոխություն անելու վերաբերյալ. էդ ո՞ւմ եք վախեցնում՝ ժողովրդին փողոց դուրս բերելով. եթե ուզում եք, մենք փողոց կհրավիրենք ժողովրդին, և հեղափոխության չարված գործերը կանենք՝ հեղափոխական ճանապարհով... այլ խոսքով ասած՝ Փաշինյանը դեղին քարտ ցույց տվեց քոչարյանասերժական համայնքին կամ դրա պարագլուխներին՝ որ եթե այս անգամ ժողովուրդը փողոց դուրս գա, ձեր թալանածը, հեղափոխական ճանապարհով, ետ կստանա: Սա սպառնալիք չէր, սա քոչոյենց վարքագծի պատասխանն էր, որ հասկանան՝ ինչ կանի ժողովուրդը տարիներ շարունակ իրեն թալանած տականքի հետ...
Հիմա գանք Արցախի, այսպես կոչված, «փանջունի» նախագահներին. համերաշխության մասին վերջիններիս հնչեցրած կոչի այդ մեկ բառի հետ համաձայն եմ, և հանուն իրենց համերաշխության ու միասնականության, Սերժ Սարգսյանն էլ ձեզ նվեր, ինքնակամ եկեք ԱԱԾ, հանձնվեք, Քոչի հետ համերաշխ վեր ընկեք և հաշտ ու խաղաղ մեխանիզմով՝ հայ ժողովրդից տարած միլիարդները վերադարձրեք... հասկացա՞ք, աննամուս քյոփօղլիք..

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր