Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»          Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

09 մայիս 2019 13:57

Սամվել Բաբայանը դրական շատ հատկանիշներ ունի, բայց բացասականներն ավելի շատ են. Արկադի Տեր-Թադեւոսյան

Սամվել Բաբայանը կարող է ինչ ասես հայտարարել, եւ ես նրա դեմ ոչինչ չունեմ։ Այս մասին Ստեփանակերտի հրապարակում  զրույցում ասաց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ մեկնաբանելով իր հասցեին զինվորական, պետական եւ քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի մեղադրանքները։
Նշենք, որ Բաբայանն ավելի վաղ Տեր-Թադեւոսյանին մեղադրել էր պատերազմի տարիներին դասալքության մեջ։


Տեր-Թադեւոսյանը տարակուսանք է հայտնել Արցախի մեկ այլ հերոսի հայտարարության հետ կապված։
«Ինձ նրա օգնությամբ հանեցին պաշտոնից։ Երբ Մարտակերտում դժվար էր, թերթերում գրեցին, որ ինձ սպանել են, Սերժ Սարգսյանն ինձ խնդրեց, որ գնամ այնտեղ եւ մարդիկ տեսնեն, որ ողջ եմ։ Այդ ժամանակ ուրիշներն էին հրամանատար։ Բայց ես չեմ հիշում, որ երբեւէ փախած լինեմ։ Ինձ զոռով այստեղից տարան։ Ես Սամվել Բաբայանից չեմ նեղանում... Նա կարող է ինչ ասես եւ որտեղ ասես ասել։ Ես նրա հետ չեմ վիճում»,- ասաց Տեր-Թադեւոսյանը։
Ընդ որում՝ գեներալ-մայորն ընդգծեց, որ երբեք մինչ այդ որեւէ կոնֆլիկտ Սամվել Բաբայանի հետ չի ունեցել։
«Ես ձգտում եմ շփվել մարդկանց հետ, որոնք գոնե ինչ-որ դրական կողմ ունեն։ Նա նույնպես ունի այդպիսի կողմեր, բայց բացասականներն ավելի շատ են։ Դրա համար ես ձգտել եմ աշխատել նրա դրական կողմի հետ։ Նրա բացասական կողմերի մասին դուք բոլորդ գիտեք»,- ընդգծել է գեներալ-մայորը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր